Օդում պինդ մասնիկների քանակը աճում է - Շրջակա միջավայրի ազգային գործակալություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, դեկտեմբերի 25-ից սկսած, Վրաստանի տարածքում նկատվում է օդում պինդ մասնիկների (PM10, PM2.5) քանակի աճ, ինչը հիմնականում կապված է սահմանային աղտոտման հետ և պայմանավորված է հարավից և հարավ-արևելքից անապատային փոշու զանգվածների տարածմամբ։
Նրանց փոխանցմամբ, սահմանային աղտոտումը տարվա ընթացքում որոշ օրերին գրանցվում է նմանատիպ սինոպտիկ պայմանների ժամանակ։
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը շարունակում է մոնիտորինգ իրականացնել օդի որակի վերաբերյալ՝ հատուկ կայանների միջոցով։