Վարորդը բախվել է երկու անչափահասների՝ երկուսն էլ մահացել են
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Բոլնիսի մունիցիպալիտետում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով երկու անչափահասների մահվան համար։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Բոլնիսի մունիցիպալիտետի մեքենա վարելիս մեղադրյալը ցուցաբերել է անզգուշություն, չի ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ վարումը և բախվել երկու անչափահասների։ Ստացած վնասվածքների հետեւանքով վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով (ավտոմեքենայի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու մարդու մահ):
Դատախազության միջնորդության հիման վրա դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկում։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է դատախազության տեղեկատվության մեջ։