Ախալցիխեում որոնում են երիտասարդ տղամարդու։ Որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի օր, որոնց մասնակցում են ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները։
Աշխատանքներն ընթանում են Ախալցիխեի շրջանի տարածքում, այդ թվում՝ Խակի և Սաձելի գյուղերի մոտակայքում։
«Արդեն երեք օր է, ինչ որոնումներն ընթանում են մեր գյուղի և հարակից տարածքներում։ Ոստիկաններն ու փրկարարներն օգտագործում են անօդաչու թռչող սարքեր։ Ասում են, որ որոնվող երիտասարդը 25-30 տարեկան է։ Մեզ մոտ նրա բարեկամներն են բնակվում, հնարավոր է, այդ պատճառով են այստեղ որոնում»,- ասել է Սաձելի դպրոցի տնօրեն Խորեն Օգանեսյանը։
Որոնողական աշխատանքների ընթացքի և հնարավոր քրեական գործի վերաբերյալ մանրամասներ դեռ սպասվում են ՆԳՆ-ից և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։