«Եվրատեսիլ 2025»-ում Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները
«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում այս տարի Վրաստանը կներկայացնի 22-ամյա Մարիամ Շենգելիան։
Մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 18 վրացի կատարող՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները։ Առաջին ալիքը նաև ստացել է ավելի քան 20 օտարերկրյա երգահանների ստեղծագործություններ։
Հանրային հեռարձակողն ընտրել է մի նախագիծ, որը հարուստ է վրացական մոտիվներով և ազգային տարրերով՝ լավագույնս ներկայացնելով երկրի մշակութային ինքնությունը միջազգային մրցույթում։
Մարիամ Շենգելիան մասնակցել է Առաջին ալիքի երկու նախագծերի՝ «Վրաստանի աստղ» և «The Voice»։
Երգչուհին 2020 թվականին «Եվրատեսիլ»-ում Վրաստանի ներկայացուցչի՝ Թորնիկե Ղիփիանիի բեք վոկալիստն էր, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19 համավարակի պատճառով։
«Freedom» (Ազատություն) երգի երաժշտության հեղինակն է Քեթի Գաբիսիանի, իսկ խոսքերը գրել է Բուկա Կարտոզիան։
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի ՊԱՐԳԸ։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։
Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին: