Մեկ ամսում Վրաստանի արտաքին պետական պարտքը ավելացել է 138.4 մլն դոլարով
2025 թվականի մարտի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը հասել է 8.716 միլիարդ դոլարի (շուրջ 24.12 մլրդ լարի), ինչը 138.47 մլն դոլարով ավել է փետրվարի համեմատ։
Ֆինանսների նախարարության տվյալներով, մարտի դրությամբ կառավարության արտաքին պարտքը կազմել է 8.358 մլրդ դոլար, որից 6.337 մլրդ դոլարը՝ բազմակողմ, իսկ 1.520 մլրդ դոլարը՝ երկկողմ վարկատուներից։
Վրաստանի ազգային բանկի պարտքը կազմել է 358 մլն դոլար։
Վրաստանի խոշորագույն վարկատուներն են՝
Ասիական զարգացման բանկ (ADB) – 2.292 մլրդ դոլար
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (IBRD, ՄԲ) – 1.669 մլրդ դոլար
Եվրոպական ներդրումային բանկ (EIB) – 1.111 մլրդ դոլար
Երկկողմ վարկատուներից առաջատարը Ֆրանսիան է՝ 783.6 մլն դոլարով, այնուհետև՝ Գերմանիան՝ 582.7 մլն դոլար, և Ճապոնիան՝ 121.8 մլն դոլար։
Վրաստանի պարտքը Ռուսաստանին՝ 3.997 մլն դոլար, Թուրքիային՝ 1.139 մլն դոլար, իսկ Ղազախստանին՝ 636 հազար դոլար։