Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը տարածում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Նրանց տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:50-ին՝ Օնի քաղաքից հարավ-արևելք՝ 7 կիլոմետր հեռավորության վրա, Իրի գյուղի տարածքում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 (ML) մագնիտուդ։