Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ դեսպանատունը տեղեկացել է Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։
Դեսպանատան հայտարարության համաձայն՝ խոսքը հետևյալ առևտրի կենտրոնների մասին է՝ «Իսթ Փոյնթ» առևտրի կենտրոն՝ Ալեքսանդրե Թվալճրերիլիձե փողոց 2, «Գալերիա Թբիլիսի» առևտրի կենտրոն՝ Շոթա Ռուսթավելի պողոտա 2/4, Թբիլիսիի առևտրի գոտի՝ Դավիթ Աղմաշենեբելի պողոտա 16։
ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության գրասենյակը խորհուրդ է տալիս դեսպանատան բոլոր աշխատակիցներին մինչև հետագա ծանուցում ձեռնպահ մնալ նշված տարածքներ այցելելուց։
Վրաստանի Առաջին ալիքը կապ է հաստատել համապատասխան պետական մարմինների հետ այս հարցի վերաբերյալ և ստանալուց հետո կտարածի դրանց մեկնաբանությունները։