Վրաստանում սպասվում է վառելանյութի թանկացում
Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն արդեն ազդել է նավթի շուկայի վրա:
Վերջին օրերի զարգացումների ֆոնի վրա սկսել է աճել վառելիքի սակագինը: Այժմ հարց է առաջանում, այս ամենն արդյո՞ք ազդեցություն կունենա նաև Վրաստանի վրա:
Փորձագետներն այժմ սպասում են ԱՄՆ-Իրանի միջև լարվածության հետագա զարգացմանը և սրման պարագայում չեն բացառում վառելիքի սակագնի աճ, ինչն էլ կարող է արտացոլվել նաև այլ ապրանքների սակագների վրա: