Իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանը պնդում է, որ իրեն խանգարում են գովազդային վահանակ տեղադրել, իր խոսքերի համաձայն, 4 տարի Ախալքալաքի քաղաքապետարանն այդ գովազդային վահանակի տեղադրման համար թույլտվություն տվել է: Սակայն, ինչպես պարզվեց ոչ քաղաքապետարանը, ոչ էլ ոստիկանությունը չեն խանգարել գովազդային վահանակի տեղադրմանը:
JNEWS-ը հաղորդագրություն է ստացել, որ իբր քաղաքապետարանի աշխատակիցները խոչընդոտում են գովազդային վահանակի տեղադրմանը: Պարզվեց, որ Ախալքալաքի բերդի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ տեղադրվում է գովազդային վահանակ, որը պատկանում է իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանին:
Նրանից մի փոքր հեռու կանգնած էին քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակը: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները սպասում էին ոստիկանությանը, քանի որ գովազդային վահանակի տեղադրումն անօրինական էին համարում:
Հենզել Մկոյանը, ով մեկնաբանեց իրավիճակը, JNEWS-ին տված հարցազրույցում ասաց, որ այս վահանակը, որի վրա կտեղադրվի իր նախընտրական պաստառը, տեղադրվել է շատ վաղուց, և կա քաղաքապետարանի թույլտվությունը:
«Բոլորն էլ գիտեն, որ սա օրինական վահանակ է: Մեր հաշվապահն ուզում էր այն վարձակալության հանձնել: Մեկ տարի անց թուրքական բեռնատարը հարվածել էր դրան: Վարորդը փող չուներ, և Մարտունը (խմբ.՝ պատգամավորի եղբայրը) բաց թողեց նրան և վահանակը տարավ տուն՝ բազա: Իսկ հիմա մենք այն վերականգնում ենք մեր հողի վրա, մեր ունեցվածքի, մեր խողովակի վրա: Ոստիկանությունը եկավ և ասում է՝ «մի՛ դրեք»: Ես ձեզ խնդրում եմ, գնացեք տեղում հարցում անցկացրեք: Վահանակը կառուցվել է 4 տարի առաջ՝ համաձայն օրենքի և փաստաթղթերի: Ինչու՞ են ուզում հանել: Մեզ մոտ ժողովրդավարություն է: Ինչո՞ւ են նրանք վախենում: Թող ամեն ինչ լինի ազատ, նորմալ: Սա նույնն է, որ թույլ չտան ձեր տան տանիքը վերակառուցել: Ոստիկանությունը եկավ քաղաքապետարանի հետ, ասում են՝ «մի՛ դրեք ու վերջ, թույլտվություն չկա»: Ես ասում եմ՝ թույլտվություն կա, 2016 թ.-ին, Ձեր մոտ է գտնվում, ասում են՝ «մենք չունենք»: Ստում են, հասկանու՞մ եք», – հեռախոսազրույցի ժամանակ ասաց Հենզել Մկոյանը:
JNEWS-ի լրագրողները կրկին գնացին նույն տեղը: Պարզվեց, որ այնտեղ եղել է ոստիկանությունը, բայց հարցուփորձ անելով արագ հեռացել է` չկա արդյո՞ք կոնֆլիկտ: Քաղաքապետարանի աշխատակիցները նույնպես գնացել էին:
«Մենք նորոգում էինք վահանակը, ասում են՝ «թույլտվություն կա, թե՞ ոչ»: 2016 թ-ին վահանակը կար, ընտրությունների ժամանակ: Եթե նայեք արխիվներում, այնտեղ կա, որ վահանակը եղել է այնտեղ, կար թույլտվություն էլ ու մնացած ամեն ինչ: Ոստիկաններն այստեղ էին, ասացին, որ իրենց ասել են, որ իմանան թույլտվություն կա՞: Մենք ասացինք, որ կա, իսկ վաղը պետք է ցույց տանք քաղաքապետարանին: Վահանակը վտանգավոր կերպով կախված էր: Այն, որ մենք այսօր ենք նորոգում, զուտ պատահականություն է: Խոչընդոտներ չկան, խնդիրն այն է, որ սա մեր հողն է, մեր տարածքը: Վահանակը կա 2016 թվականից, նախկինում ոչ ոք ոչինչ չէր ասում», – մեկնաբանեց Էդուարդ Իրիցյանը, ով գտնվում էր վահանակը տեղադրելու վայրում:
Արդյո՞ք իրավական հիմքերով է այս տեղում վահանակը կանգնած, արդյո՞ք այն ապամոնտաժվելու է թե կանգուն է մնալու կանգնած ընտրություններից առաջ և հետո, այս հարցերի պատասխանները կլինեն արդեն վաղը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Հենզել Մկոյանը առաջադրվելու է որպես անկախ թեկնածու: