Վրաստանը կարող է զբաղեցնել իր տեղը 3+3 ձևաչափում՝ Լավրով
Վրաստանը կարող է զբաղեցնել իր տեղը 3+3 ձևաչափում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մենք ակտիվորեն աջակցեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ 3+3 մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը ներառում է Հարավային Կովկասի երեք երկիր և նրանց երեք հարևան՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Թուրքիա և Իրան»,- ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար տեղը շարունակում է մնալ հասանելի։
«Առաջին շփումներն արդեն կայացել են։ Մեր վրացի հարևանները դեռ չեն զբաղեցրել իրենց համար նախատեսված տեղը, սակայն այդ տեղը մնում է հասանելի այն սեղանի շուրջ, որտեղ մենք քննարկում ենք տարածաշրջանի խնդիրները»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։