Հայաստանն ըստ էության ֆաշիստական պետություն է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին անվանել է «ֆաշիստական պետություն» և «տարածաշրջանի համար վտանգի աղբյուր»։ Այս մասին Իլհամ Ալիեւը հայտարարել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Ալիեւի խոսքով, Հայաստանն իրականում վտանգի աղբյուր է տարածաշրջանի համար, իսկ Հայաստանի անկախ պետությունը «ըստ էության ֆաշիստական պետություն է»։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանը գրեթե 30 տարի ղեկավարվել է ֆաշիստական գաղափարախոսությամբ։
«Դրա համար ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունն է քանդելու, կա՛մ մենք։ Մենք այլ լուծում չունենք»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Հայաստանը դեռ չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։