Վրաստանի նոր նախագահը էթնիկ փոքրամասնությունների մասին
Վրաց ժողովուրդը դարեր շարունակ ներդաշնակորեն ապրել է տարբեր էթնիկ կամ կրոնական պատկանելության մարդկանց հետ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին իր երդմնակալության ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, վրացիները միշտ էլ առանձնահատուկ բարեկամություն են ունեցել, և այդ պատճառով տարբեր էթնիկական ծագում ունեցող մարդիկ շատ շուտով Վրաստանը համարել են իրենց հայրենիքը և անհրաժեշտության դեպքում վրացիների կողքին կռվել այն պաշտպանելու համար։
«Մենք միշտ աչքի ենք ընկել՝ մարդասեր բնավորությամբ, տարբերությունների նկատմամբ հարգանքով, բարձր հանդուրժողականությամբ, և որ ամենակարևորն է, մենք միշտ ունեցել ենք առանձնահատուկ բարեկամություն և հավատարմություն, սեր և հարգանք մերձավորի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով տարբեր էթնիկական ծագում ունեցող մարդիկ շատ շուտով Վրաստանը համարեցին իրենց հայրենիքը և անհրաժեշտության դեպքում կռվեցին վրացիների կողքին այն պաշտպանելու համար։ Պատմությունը առատորեն պահպանել է նման հերոսության բազմաթիվ փաստեր։ Ուրախ եմ, որ այսօր էլ էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող մեր քաղաքացիները ակտիվորեն ներգրավված են մեր հասարակական և քաղաքական կյանքում։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունն ու առանձնահատուկ սերը հայտնել նրանց։ Մեր պարտքն է այնպես անել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն զգա որպես Վրաստանի կատարյալ քաղաքացի»,- ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։