Մենք չպետք է վախենանք պատժամիջոցներից՝ Պուտին
Ռուսաստանի նախագահը նշում է, որ Ռուսաստանը չպետք է վախենա պատժամիջոցներից, այլ որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրանց բացասական հետևանքները։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Գործարար Ռուսաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
«Մենք չպետք է վախենանք։ Ով վախ է զգում, անմիջապես կկորցնի ամեն ինչ։ Սակայն անհրաժեշտ է գիտակցել, թե ինչ է կատարվում և պատրաստ լինել մեր հնարավոր ապագա չարախոհների ցանկացած գործողության։ Նրանք շատ բաներ են անում իրենց վնասին։ Դուք կարծում եք, որ նրանք չեն անի սա կամ այն, որովհետև դա նրանց կվնասի։ Բայց նրանք միևնույն է անում են դա, հիմարներ… Հետևաբար, իհարկե, եկեք գոնե նվազագույնի հասցնենք մեզ համար բացասական հետևանքները», – ասաց Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։