Լարին շարունակում է արժեզրկվել
Մարտի 16-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,96 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2274 լարի։
Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1,02 թեթրիով, ինչի արդյունքում 1 եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5431 լարի։
Բրիտանական ֆունտ ստեռլինգի հետ գրանցվել է 2,06 թեթրի արժեզրկում, որի արժեքը կազմել է 4,215 լարի։
Լիրայի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 0,23 թեթրիով, ինչի արդյունքում մեկ լիրայի արժեքը դարձել է 21,97 թեթրի։
Անցած շաբաթ Ազգային բանկը լարիի փոխարժեքին աջակցելու և իրացվելիություն արտարժույթի շուկա մատակարարելու նպատակով արժույթի աճուրդ է անցկացրել՝ վաճառելով 39,6 մլն դոլար։ Աճուրդի է հանվել 50 մլն դոլար: