Վրաստանում տղամարդիկ ունեն ավելի բարձր աշխատավարձ, քան կանայք
Վրաստանում տղամարդիկ ունեն ավելի բարձր աշխատավարձ, քան կանայք, այս մասին վկայում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Geostat-ը հրապարակել է երկրում վճարվող աշխատավարձերի մասին նոր զեկույց:
Զեկույցից տեղեկանում ենք, որ բոլոր ոլորտներում տղամարդկանց աշխատավարձն ավելի բարձր է, քան կանանցը:
Ղեկավար պաշտոններում կանանց աշխատավարձը կազմում է 1 863,5 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2 768,9 լարի։
Հատկանշական է, որ, ըստ սեռերի՝ աշխատավարձերի տարբերությունն ամենաբարձրն է ոչ որակավորում ունեցող աշխատողների դիրքում, որտեղ կանանց միջին աշխատավարձը 53,5 տոկոսով ցածր է տղամարդկանց աշխատավարձից: