Լարիի իրական արդյունավետ փոխարժեքը տարեկան արժեզրկվել է 10,4%-ով
Վրաստանի Ազգային բանկը զեկույցում վերանայել է արտարժույթի շուկայում առկա իրավիճակը։
Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, լարիի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2,8258-ից հասել է 2,7338-ի կամ 3,3%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 3,0421-ից հասնելով 2,9647-ի կամ 2,6%-ով։
Ամսվա վերջին լարիի պաշտոնական փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ կազմել է 2,7214 և 2,9481։ Հուլիսին լարի-դոլար փոխարժեքի առավելագույն արժեքը կազմել է 2,8101, նվազագույնը՝ 2,6952։
«Հուլիսին միջին փոխարժեքի համեմատ փոխարժեքի առավելագույն արժեքը նվազագույնից շեղվել է ավելի քան երկու անգամ։ Հուլիսին միջինում նկատելի է դոլարի նկատմամբ լարիի ամրապնդումը։ Ամրապնդվել են նաեւ ռուբլին ու եվրոն, արժեզրկվել է թուրքական լիրան, իսկ ադրբեջանական մանաթն ու հայկական դրամը գործնականում չեն փոխվել։ Լարիի իրական արդյունավետ փոխարժեքը տարեկան կտրվածքով արժեզրկվել է 10,4%-ով, իսկ ամսվա ընթացքում դրա ամրապնդումը կազմել է 1,9%: Ինչ վերաբերում է անվանական արդյունավետ փոխարժեքի ինդեքսին, ապա տարեկան արժեզրկումը կազմում է 0,7%, իսկ ամսական արժեւորումը` 3,3%: Արդյունավետ փոխարժեքի արժեզրկումը դրականորեն է ազդում երկրի մրցունակության վրա, թեև այն աճող ճնշում է ստեղծում ներմուծվող գնաճի վրա։ Առևտրային գործընկերներից հուլիսին տարեկան գնաճը Թուրքիայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Ադրբեջանում և Եվրագոտում ավելի բարձր է եղել, քան Վրաստանում, իսկ Հայաստանում՝ ավելի ցածր։ Որոշ հիմնական առևտրային գործընկեր երկրներում նկատվում է գնաճի նվազման միտում, սակայն, ընդհանուր առմամբ, գների մակարդակը դեռ բարձր մակարդակի վրա է»,- ասվում է Վրաստանի Ազգային բանկի զեկույցում։