Ոսկու գինը կրկին բարձրացել է
Միջազգային բորսայում ոսկու գինը նոր ռեկորդային նշաձող է հատել: Թբիլիսիի ժամանակով 14:20-ի դրությամբ մեկ ունցիայի արժեքը գերազանցել է 2 685 դոլարը, ինչը մեկամսյա ընթացքում գրեթե 4.49%-ով աճ է, իսկ տարեկան կտրվածքով՝ ոսկու գինը բարձրացել է 37.07%-ով: Այս կերպ, թանկարժեք մետաղի գնի կանխատեսված 2 700 դոլարի շեմին հասնելուն քիչ է մնացել:
Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Comex բորսայում մեկ ունցիան վաճառվում էր 2 630 դոլարով:
Բացի այդ, մեկամսյա ընթացքում 5.19%-ով թանկացել է արծաթի արժեքը, և այս պահին մեկ ունցիան վաճառվում է 31.66 դոլարով: Տարեկան կտրվածքով արծաթի գինը բարձրացել է 38.66%-ով։