Որքան է կենսապահովման նվազագույնը Վրաստանում
2024 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազագույն կենսապահովման գումարը աճել է ընդամենը 10.1 լարիով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.9 լարիով։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ ամիս աշխատունակ տարիքի տղամարդու նվազագույն կենսապահովման գումարը կազմել է 256.5 լարի։ 2023 թվականի նոյեմբերին այդ ցուցանիշը 252.3 լարի էր, իսկ 2024 թվականի հոկտեմբերին՝ 256.5 լարի։
Ինչ վերաբերում է միջին սպառողի նվազագույն կենսապահովման գումարին, այն 2023 թվականի նոյեմբերին կազմել է 223.4 լարի։ 2024 թվականի նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել է 232.4 լարի, իսկ հոկտեմբերին՝ 227.2 լարի։
Նվազագույն կենսապահովման գումարը հաշվարկվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը ներառում է աշխատունակ տարիքի տղամարդու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ սննդի նորմատիվային քանակություն, որը պարունակում է անհրաժեշտ տարրերը՝ (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) և նվազագույն կալորիականություն՝ նորմալ կենսագործունեության և աշխատունակության պահպանման համար։