Վրաստան դրամական ամենամեծ գումարը փոխանցվել է ԱՄՆ-ից
Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերին երկիր դրամական փոխանցումների հոսքերի ծավալը կազմել է 266,70 մլն դոլար կամ 729,5 մլն լարի, ինչը 9,6%-ով կամ 28,3 մլն դոլարով պակաս է 2023 թվականի նոյեմբերի համանման ցուցանիշից։
Ազգային բանկի տվյալներով՝ արտերկրից Վրաստան փոխանցումների 95,7%-ը բաժին է ընկնում 23 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից փոխանցումների ծավալը սեպտեմբերին գերազանցել է մեկ միլիոն դոլարը յուրաքանչյուրի համար։ Անցյալ տարվա հոկտեմբերին բոլոր դրամական փոխանցումների 96,1%-ը բաժին է ընկել նույն 23 երկրներին։
Ըստ դրամական փոխանցումների վիճակագրության՝ ամենամեծ գումարը՝ 50,05 մլն դոլար փոխանցվել է ԱՄՆ-ից, երկրորդ տեղում Իտալիան է՝ 45,16 մլն դոլար, երրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը՝ 29,76 մլն դոլարով, չորրորդը՝ Գերմանիան – 23,77 մլն դոլարով, հինգերորդ տեղում Հունաստանը՝ 21,46 մլն դոլարով։