Ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը նվազել է
Ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը կրճատվել է։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանում ներմուծվել է 185,834 ավտոմեքենա (3.082 միլիարդ ԱՄՆ դոլար), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8%-ով պակաս է։ 2023 թվականի 11 ամսում ներմուծվել էր 201,471 ավտոմեքենա (3.084 միլիարդ ԱՄՆ դոլար):
Ինչ վերաբերում է արտահանմանը, 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 97,831 ավտոմեքենա (2.218 միլիարդ ԱՄՆ դոլար), նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 98,209 (1.946 միլիարդ ԱՄՆ դոլար):
Ավտոմեքենաների ներմուծման հիմնական գործընկեր երկրներ՝
ԱՄՆ – 134,275 (1.675 միլիարդ ԱՄՆ դոլար)
Ճապոնիա – 27,009 (456.833 միլիոն ԱՄՆ դոլար)
Գերմանիա – 9,035 (558.741 միլիոն ԱՄՆ դոլար)
Հարավային Կորեա – 3,218 (42.580 միլիոն ԱՄՆ դոլար)
Չինաստան – 2,668 (35.838 միլիոն ԱՄՆ դոլար)
Կանադա – 1,880 (38.013 միլիոն ԱՄՆ դոլար)
Թուրքիա – 1,201 (55.394 միլիոն ԱՄՆ դոլար)
Լեհաստան – 811 (9.279 միլիոն ԱՄՆ դոլար)
Բելգիա – 725 (30.177 միլիոն ԱՄՆ դոլար)
Չեխիա – 606 (16.252 միլիոն ԱՄՆ դոլար)
Ավտոմեքենաների արտահանման հիմնական ուղղություններ՝
Ղազախստան – 45,753 (693.794 միլիոն ԱՄՆ դոլար)
Ղրղզստան – 31,092 (1.076 միլիարդ ԱՄՆ դոլար)
Ադրբեջան – 12,011 (272.068 միլիոն ԱՄՆ դոլար)
Հայաստան – 4,823 (94.377 միլիոն ԱՄՆ դոլար)
Տաջիկստան – 1,360 (22.035 միլիոն ԱՄՆ դոլար)
Ուկրաինա – 1,163 (9.051 միլիոն ԱՄՆ դոլար)
Մոլդովա – 288 (3.767 միլիոն ԱՄՆ դոլար)
Ուզբեկստան – 276 (11.457 միլիոն ԱՄՆ դոլար)
Արաբական Միացյալ Էմիրություններ – 267 (8.066 միլիոն ԱՄՆ դոլար)
Թուրքիա – 171 (5.610 միլիոն ԱՄՆ դոլար)
Տվյալների համաձայն, Վրաստանից ավտոմեքենաների հիմնական արտահանման ուղղությունները ավանդաբար Ղազախստանն ու Ղրղզստանն են։