Վրացական խնձորի հիմնական ներմուծողը Ռուսաստանն է
Արտահանվող խնձորի արժեքը 6 անգամ աճել է՝ հայտնում է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 26-ը Վրաստանից արտահանվել է 9,1 հազար տոննա խնձոր, որի ընդհանուր արժեքը կազմել է 5,8 միլիոն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանվող խնձորի քանակը ավելացել է 7,6 հազար տոննայով, իսկ արժեքը՝ 4,8 միլիոն դոլարով, ինչը 6 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Հարկ է նշել, որ խնձորի հիմնական արտահանման երկիրը Ռուսաստանն է, որտեղ արտահանվել է 9 026 տոննա խնձոր։ Բացի այդ՝ արտահանվել է 60 տոննա խնձոր Ղազախստան, 21 տոննա՝ Թուրքիա և 2 տոննա՝ Հայաստան։