2024 թվականին Վրաստանում գրանցվել է 54,218 նոր տեղական բիզնես սուբյեկտ։ Այս մասին վկայում են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Նույն աղբյուրի համաձայն, 2024 թվականին գրանցված մասնավոր օտարերկրյա սեփականություն ունեցող ընկերությունների թիվը կազմել է 19,525, տեղական սեփականության գերակշռությամբ խառը մասնավոր սեփականություն ունեցող ընկերությունները՝ 427, օտարերկրյա սեփականության գերակշռությամբ խառը մասնավոր ընկերությունները՝ 208, իսկ մունիցիպալ սեփականություն հանդիսացող ընկերությունները՝ 4։
Նոր օտարերկրյա սեփականություն ունեցող ընկերություններից ամենաշատը՝ 7,980-ը, ռուսական բիզնես սուբյեկտներ են։
Բացի այդ, վիճակագրության համաձայն, 66-ը տեղական սեփականության գերակշռությամբ
խառը մասնավոր ընկերություններ են (վրացա-ռուսական), իսկ 43-ը՝ օտարերկրյա սեփականության գերակշռությամբ խառը մասնավոր ընկերություններ (
ռուսա-վրացական)։
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցված է ընդհանուր 1,044,519 բիզնես սուբյեկտ, որոնցից ակտիվ է միայն 27%։ Ըստ վիճակագրության, դրանցից գործող է ընդամենը 284,347 ընկերություն։