Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար մեկ անձ է ձերբակալվել
Ներքին Գործերի Նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանական բաժանմունքի, Գորիի շրջանային աշխատակիցները 1999 թվականին ծնված Տ.Ց.-ին ձերբակալել են սեռական տարբեր գործողությունների մեղադրանքով: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը Գորի քաղաքում, անչափահասի հետևեից մտել է բնակելի շենքերից մեկը: 20 տարեկան Տ.Ց.-ն դեռահասի նկատմամբ իրագործել է սեռական բնույթի այլ գործողություն, որի ժամանակ անչափահասը դիմադրություն է ցուցադրել: Սրանից հետո տղամարդը դեպքի վայրից հեռացել և թաքնվել է:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, որը վերաբերվում է անչափահասի հանդեպ սեռական բռնությանը:
Հանցագործությունը նախատեսում է 6-ից 9 տարվա ազատազրկում: