Ախալքալաքում տուն են կողոպտել
Հունվարի 11-ին գիշերը, Ախալքալաքում, Մասիվ Ջիվանում տեղի է ունեցել գողություն: Jnews լրատվական կայքի տվյալների համաձայն, կողոպտել են ֆերմեր Ա.Պ.-ի բնակելի տունը:
Գողության ժամանակ ընտանիքի անդամները տանը չեն եղել: Նախնական տվյալների համաձայն, գողերը տուն մտել են պատուհանից:
Տանից հանել են գումար: Հարևանությամբ գտնվող տարածքում գործում են տեսախցիկներ, սակայն տան սեփականատերերի խոսքով, նրանց տունը խցիկների հետևման գոտում չի գրանցվում:
Հայտնի է, որ տուժածները զբաղվում են կարտոֆիլի առք-վաճառքով:
Ներքին Գործերի Նախարարությունը հետաքննությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերվում է գողությանը: Հանցագործությունը նախատեսում է տուգանք, 10 000 լարիի չափով: