Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ոստիկանական պիկապը շրջվել է: Հաղորդում է
NOR ռադիոկայանը:
Նախնական տեղեկության համաձայն, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 13-ին, դեպի Մամզարա գյուղ տանող ճանապարհի մոտ:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։