Մեղադրյալը սառը զենքով մահացու վնասվածքներ է հասցրել հարևանին. ՆԳՆ
ՆԳՆ Իմերեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դիտավորությամբ սպանության մեջ մեղադրվող 1988 թվականին ծնված, նախկինում դատապարտված Գ.Մ.-ին ձերբակալել են: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գործակալության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարվա ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ Սամտրեդիայում մեղադրյալը՝ 1952 թվականին ծնված հարևանուհուն ՝ Ն.Խ.-ին սառը զենքով մահացու վնասվածքներ է հասցրել և թաքնվել դեպքի վայրից։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները տաք հետքերով ձերբակալել են մեղադրյալին։ Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։