Որսորդական սեզոնի ընթացքում վերահսկողությունը խստացվում է
Շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության վարչության աշխատակիցները բացահայտել են որսորդական կանոնների խախտման 8 դեպք: Անօրինական որսի դեպքեր են կանխվել Կախեթիում, Քվեմո Քարթլիում, Իմերեթիում և Գուրիայում:
Բացահայտված խախտումներից 4-ը կապված են եղել որսորդական կանոնների խախտման հետ, իսկ 4 դեպքում իրավախախտները որսում էին արգելված զենքով կամ մեթոդով:
«Օգոստոսի 24-ից թռչունների վրա որսի սեզոնի բացման կապակցությամբ, շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության վարչությունը կոչ է անում քաղաքացիներին որս կատարել օրենքի պահպանմամբ, իսկ խախտման հայտնաբերման դեպքում զանգահարել շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 153 (առանց ինդեքսի, զանգը անվճար է, անանունությունը ապահովված է), որպեսզի համապատասխան տարածաշրջանային վարչությունը իրականացնի անհապաղ արձագանք:
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության վարչությունը որսորդական սեզոնի ընթացքում անօրինական որսի դեպքերի հայտնաբերման, կանխարգելման նպատակով ամբողջ երկրի մասշտաբով կխստացնի վերահսկողությունը»,- հայտնում են շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության վարչությունում: