Գյուղատնտեսություն
Ղարաբաղյան հակամարտությունը, Covid19-ն ու կյանքն ընտրություններից հետո. Ախալքալաքի գյուղի առօրյան
Ջավախքում այս տարի տարբերվող դրություն է: Նոր կորոնավիրուսի պատճառով փակ սահմանները ազգությանբ հայ տղամարդկանց Ռուսաստանի փոխարեն թողեցին Վրաստանում: Բացառություն չէ գյուղ Վաչիանը: Ախալքալաքի այս գյուղում բնակիչներին համաճարակային իրավիճակից բացի անհանգստացնում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:
Եթե Ախալքալաքից թեքվեք դեպի ձախ, կհասնեք Վաչիան տանող ճանապարհին: Օլոր-մոլոր ճանապարհին հիմնականում կհանդիպեք երեխաների կամ մեծահասակների: Չնայած համաճարակին, դպրոցն հեռավար ռեժիմի չի անցել:
Ջավախքում ձմեռը երկարատև է: Տեղացիների եկամուտի աղբյուրը հողագործությունն ու անասնապահությունն է:Նրանից հետո, երբ սահմանները փակվեցին, կենդանիներին խնամելն էլ ավելի մեծ նշանակություն ստացավ:
«Գյուղացու աշխատանքը չի գնահատվում: Ամեն ինչ թանկանում է, կարտոֆիլից բացի»,- բողոքում են Վաչիանում, սակայն չնայած ուշ աշնանը, փորձում եմ հավաքած բերքը ժամանակին տեղավորել, բակը դասավորեն և մաքրեն:
Անասունների կերակրի հետ միասին ընտանիքը պետք է զգուշորեն պահի նաև իրենց ձմեռային սնունդը:Որպեսզի ապրանքը ցրտից չսառչի, անհրաժեշտ է պահել նկուղում կամ անոթների մեջ:
Մեր նկարահանող խումբը Վաչիան այցելեց նոյեմբերին: Սա այն ժամանակն է, երբ Ջավախքում կարտոֆիլն արդեն հավաքել, հողը մշակել և գարնանային աշխատանքների համար արդեն նախապատրաստել են:
Covid19-ը փոխեց նաև վաչիանցիների իրականությունը: Փակ սահմանների պատճառով տղամարդկանց մեծամասնությունը ստիպված եղավ խախտել ավանդույթը: Ինչպես երևում է, հաճախ են լինում «բիրժայում» և սեղանի խաղերով սպանում ազատ ժամանակը:
Ինչպես պարզվեց, «բիրժան» պատկանում է միայն չափահասներին: Սա ապացուցում է դռան վրա փակցված համընդհանուր նշանը: Գյուղի կենտրոնում էլ հիմնականում տղամարդիկ են հավաքվում:
Վաչիանն այն գյուղն է, որտեղ կարելի է տեսնել դեռեւս անկախ Վրաստանի առաջին դրոշը: Ինչպես նաև սովետական մեքենան, որը կանգնած է գյուղի կենտրոնում:
Վրաստանի այլ գյուղերի նման, միգրացիան խնդիր է նաև Վաչիանում: 2014 թվականի մարդահամարի տվյալներով, գյուղում բնակվում էր 1801 մարդ: Տեղացիների խոսքով ՝ վեց տարվա ընթացքում բնակչությունը գրեթե կիսով չափ կրճատվել է:
Համաճարակային իրավիճակի դադարում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, ընտանիքի անդամների բարեկեցություն և ով գիտի, թե էլ ինչի համար են տեղացիները աղոթում Տիրոջը: Եկեղեցին, որը խնամում է գյուղի ծերերից մեկը, գտնվում է Վաչիանի կենտրոնում:
Ախալքալաք-Կարծախի մայրուղու վրա գտնվող գյուղը հատում են ոչ միայն Ջավախքի բնակչությունը, այլ նաև այն օտարերկրացիները, ովքեր Վրաստան են մտնում Կարծախի անցակետից:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :