Գյուղատնտեսություն
«Երիտասարդները ոչ մի կերպ աշխատել չեն կարող»,- գյուղացիներ
Գյուղ Իդումալան գտնվում է հարավային Վրաստանում, Ասպինձայի մունիցիպալիտետում: 2002 թվականին անցկացրած բնակչության մարդաքանակի հաշվարկների համաձայն, գյուղում ապրում էր 386 բնակիչ: Իսկ 2014 թվականին, այս թիվը նվազել է մինչև 299-ը:
Գյուղում բազում լքված ու փակված տներ կան: Ըստ տեղացիների, Իդումալայում, փակ դռների քանակի աճը պայմանավորված է գյուղում գործազրկության խնդրով: Այս պատճառով, տեղացիները գնում են և իրենց տունը փականքի հետևում թողնում:
«Բոլոլրը գնում են գյուղից, քիչ-քիչ ամբողջովին կդատարկվի: Երիտասարդները աշխատել չեն կարողանում: Այստեղ ինչ են անելու: Գյուղատնտեսությամբ ապրել ու գոյատևել բոլորը չեն կարող»,- ասում է տեղացիներից մեկը»: Իդումալա գյուղում կաբելային ինտերնետ չկա: Սա բնակչության համար խնդիր դարձավ այն բանից հետո, երբ համաճարակը խանգարեց աշակերտներին դպրոցի պատերի ներսում սովորել: Նրանց համար դժվար է մասնակցել առցանց դասերին, քանի որ ինտերնետը նրանց մոտ ուժեղ չի աշխատում և հաճախ է անջատվում:
«Գյուղում լավ ինտերնետ չկա, երբեմն, այս պատճառով օնլայն դասընթացներին չեմ կարող մասնակցել: Դասի կեսից անջատվում է և մինչև նորից կմիանա, դասը ավարտվում է»,- ասում է աշակերտը: Որպեսզի գյուղը չդատարկվի, բնակիչների համար պետք է գոնե տարրական պայմաններ ստեղծեն - համարում են տեղացիները: Նրանք ասում են, որ մեկ տարի առաջ իրենց ընդհանրապես չէր անհանգստացնում ինտերնետը, սակայն համաճարակը հեշտությամբ ցույց տվեց, որ այսօր դա նույնպես խնդիր է: Որպեսզի Իդումալայի երիտասարդ սերունդը կարողանա հեռակա կրթություն ստանալ անհրաժեշտ է, պետությունը գյուղերին ապահովի ինտերնետով:
Բացի կրթությունից, եթե խթանվի երիտասարդների առողջ ապրելակերպի աջակցությունը, ապա փոքր հասակից չեն հուսահատվի գյուղից – համարում են տեղացիները: Սրա համար խնդրում են ստեղծել մարզադաշտ:
«Այսօրվա դրությամբ, գյուղերում զվարճանքի միջոցներ չկան: Մինի մարզադաշտ անգամ չունենք: Լավ կլիներ, եթե ունենաինք: Երեխաները կզբաղվեին սպորտով, կզվարճանային դասերից հետո, և ով գիտի, միգուցե նրանք այնքան տաղանդավոր լինեին, որ նույնիսկ հաջողության հասնեին», - ասում է գյուղացին:Իդումալայում կասեցվել է 2019 թվականի գարնանը սկսված Սուրբ Նինո եկեղեցու շինարարությունը: Աշխատանքները տևեցին մի քանի ամիս, այնուհետև գործընթացը հետաձգվեց անորոշ ժամանակով: Եկեղեցին կառուցվել է տեղի բնակիչների ֆինանսական աջակցությամբ:
«Շինարարությունն ընթանում էր գյուղից արտագաղթողների միջոցներով: Հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձնում», - ասում է Իդումալա գյուղի բնակիչներից մեկը:
Իդումալա գյուղում Ասպինձայի գյուղապետի ներկայացուցիչ Տարիել Ափցիաուրին ասում է, որ եկեղեցու շինարարական ծախսերը հավաքել են իրենք ՝ գյուղացիները, և պետությունը երբեք չի խառնվել գործընթացին: Որոշ ժամանակ անց նրանք չկարողացան գումար հայթայթել, և տաճարի շինարարությունը դադարեցվեց: Ըստ նրա ՝ չի նախատեսվում բյուջեից միջոցներ հատկացնել շինարարությունը ֆինանսավորելու համար:
«Ես կասկածում եմ, որ ինչ-որ մեկը դա կֆինանսավորի, մինչ այժմ միայն մարդիկ էին գումար տրամադրում: Գործընթացը դադարեցված է» - ասաց Տարիել Ափցիաուրին:
Ինչ վերաբերում է գյուղում լքված ու փակված տներին, ապա համայնքապետի ներկայացուցիչը հերքում է գյուղում այս խնդրի առկայությունը և ասում, որ ոչ ոք գյուղից չի հեռանում:
«Գյուղում միգրացիա չկա, ոչ ոք չի հեռացել, նման ապատեղեկատվություն ո՞վ է տրամադրել ձեզ»:
Ըստ Տարիել Ափցիաուրիի, գյուղում նախատեսվում է մինի մարզադաշտի տեղադրում, բայց թե երբ է այն կազմակերպվելու կամ կտրամադրվեն արդյոք միջոցներ տեղական բյուջեից, այն մասին քաղաքապետի ներկայացուցիչը տեղեկություն չունի:
Ինչ վերաբերում է ինտերնետի խնդրին, որը տեղացիները խնդրում են լուծել, Տարիլ Ափցիաուրին «Իններորդ ալիքի» մոտ հաստատում է, որ գործող ցանցը չի տարբերվում արագությամբ:
«Գյուղում ինտերնետ ունենք, բայց շատ դանդաղ է աշխատում և դրա համար երեխաները օնլայն դասըթացներին դժվարանում են մասնակցել, կմտածենք, թե ինչ կարող ենք անելլ»,- ասում է գյուղապետը:
Խնդիրները, որոնք անհանգստացնում են բնակչությանը, կառավարությունը կարծես թե չի տեսնում: Տեղի իշխանությունը պնդում է, որ գյուղի պայմաններն անտանելի չեն: Ներքին ճանապարհների մի մասը կարգին է, և խմելու ջուրը մատակարարվում է առանց խնդիրների: Ինչ վերաբերում է բնական գազին, ապա առաջիկայում գյուղացիներին խոստանում են գազ տրամադրել: Այնուամենայնիվ, այն հարցերը, որոնք տեղացիները խնդրում են լուծել, դեռ խնդիրներ են մնում:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :