SSSS
Գյուղատնտեսություն
«Իմ պատվաստումն անթույլատրելի է»
Եկեղեցական զանգի մեկ ղողանջը նշանակում է աղոթքի սկիզբը, իսկ մեկից ավելին՝ դժբախտություն: Երբ Ծղալթբիլայում եկեղեցու զանգը հնչում է 9 անգամ, գյուղում արդեն գիտեն՝ ինչ-որ մեկը մահացել է: Սգո ղողանջը վերջին ժամանակաշրջանում հաճախակի է հնչում: Ախալցիխեում, հայ համայնքով բնակեցված այս գյուղը նրանցից մեկն է, որտեղ վարակվածների և կորոնավիրուսի զոհերի թիվն աստիճանաբար աճում է: Ծանր համաճարակային իրավիճակը վախեցնող է, սակայն ոչ ոք չի պատրաստվում պատվաստվել: Միակ բանը, որը պահանջում են գյուղում, հիվանդանոց կառուցելն է:

Պետրոս Քոսյանը կորոնավիրուսով վարակվել էր Նոր Տարվա օրերին: Նրա մոտ վարակը ծանր զարգացում ունեցավ: 50 օր շարունակ դժվարանում էր ոտքի կանգնել և սնվել: Թուլություն էր զգում: Հիվանդանոցի և բժիշկների օգնությանը չի դիմել, բուժվել է տանը: Ասում է, որ հաղթահարած հիվանդությունից հետո, «եզի նման առողջ է» և չի պատրաստվում պատվաստվել: Կպատվաստվի միայն այն դեպքում, երբ այն կդառնա պարտադիր բոլորի համար: Պետրոսի նման, Ծղալթբիլայում մինչ այժմ ոչ ոք չի պատվաստվել:

83-ամյա Հովհաննես Բաբաջանյանը երկու հասակավորների հետ քննարկում է համագյուղացու հուղարկավորումը: Նա ցավում է, որ գյուղի պատմության մեջ, առաջին դեպքն էր, երբ Ծղալթբիլայում, մահացած տղամարդու հուղարկավորման արարողությանը ամբողջ գյուղի փոխարեն, մասնակցեցին միայն մի քանիսը:

«Հանկարակի վատացավ, ջերմություն ուներ, մի քանի օրում մահացավ: Նրա կինն էլ վատ է զգում իրեն: Առաջին անգամ է վախեցանք: Բոլորը վախենում են: «Բիրժայում» մարդ չի հավաքվում: Մեկուսացվել ենք»:

Նկարահանող խմբին գյուղում հանդիպեց աննախադեպ դատարկություն: Չնայած աշնանային աշխատանքներին, Ծղալթբիլայում բնակվող մոտ 400 ընտանիք փակվել են տներում: Տարիքավորներն ասում են, որ գյուղում վախն է թագավորում:

«Ոչ ոք դուրս չի գալիս, թաքնվում են, քանի որ բոլորը վախենում են վիրուսից: Հասկանում եք, չէ՞, ինչ է նշանակում սա: «Բիրժան» միշտ լի էր մարդկանցով, հիմա 4 մարդ եք տեսնում: Անգամ հանգուցյալին հեռվից հուղարկավորեցինք»:

«Միմյանցից վախենում ենք, որ հնարավոր է մեկից մյուսին փոխանցենք վարակը, դրա համար էլ թաքնվում ենք: Շուրջբոլորը դատարկ է, կարծես գյուղում ոչ ոք չի ապրում: Ես էլ այլևս չէի դիմանում տանը, դուրս եկա, որպեսզի մարդու ձայն լսեմ»:

Նրանք վախենում են, փակվել են տանը, բայց ոչ ոք չի պատրաստվում պատվաստվել: Չնայած մահացության և վարակվածների աճին, ոմանք կարծում են, որ Covid19 գոյություն չունի: Հարցվածների մեծ մասը պատվաստվելու փոխարեն, նշում են, որ բուժվել են միայն տանը մնալու և բարձր իմունիտետ ունենալու շնորհիվ: 79-ամյա Հովհաննես Ադամյանը վստահ է, որ իր նման հզոր մարդկանց կորոնավիրուսը ոչնչով վնասել չի կարող: Միակ հարցը, որը նրան անհանգստացնում է, գյուղում հիվանդանոցի պակասն է:

«Տարիքավոր մարդիկ ենք, գիշերվա կեսին եթե որևէ մեկը վատանա, ու՞ր կարող է գնալ: Ռուսաստանի ցանկացած տարածքում, անգամ այնտեղ, որտեղ բնակվում է 5 ընտանիք, գործում է հիվանդանոց, իսկ մեզ մոտ 5 գյուղեր միասին անգամ չունեն ընդհանուր հիվանդանոց: Պատվաստվում են միայն նրանք, ովքեր գնում են երկրից երկիր, իսկ մենք գյուղից դուրս չենք գալիս»,- ասում է Հովհաննես Ադամյանը:

68-ամյա բուժքույր` Լիդա Պողոսյանը տարիներ շարունակ առաջին օգնություն է ցուցաբերում գյուղացիներին: Թե քանիսն են վարակված, ներկայումս դժվար է ճշգրիտ պատասխան տալ գյուղում: Ենթադրվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում վարակված գյուղացիների թիվը տատանվում է 20 -ից 60 -ի սահմաններում: Կորոնավիրուսի նման ակտիվ տարածման հիմնական խնդիր բուժքույրը համարում է տեղեկատվության պակասը: Չնայած նա մասնագիտությամբ բժիշկ է, սակայն դեռ պատվաստման վերաբերյալ որոշում չի կայացրել:

«Պրոֆեսորներից մեկը կոչ է անում պատվաստվել, մյուսը ՝ դրա դեմ: Համացանցերում լսածից հետո ինչ կարող ենք անել, ինչ որոշել: Ոչ ոք չի գալիս, որ լավ բացատրի և հասկացնի: Օրինակ ես, բուժքույր եմ, ասում են, որ կլինիկաներում անձնակազմի պակաս կա: Անգամ չգիտեմ, թե պատվաստման դեպքում, որ դեղորայքն է լավագույնը: Մեր մասին հոգ չեն տանում, դրա համար ենք վախենում ու փակվել ենք՝ մեկուսացել: Միայն Աստծո հույսով ենք»,- ասում է Լիդա Պողոսյանը:Կորոնավիրուսով վարակվել և հեշտությամբ ապաքինվել էր անցած տարի՝ Սեպտեմբերին, մինչ Վրաստան վերադառնալը, պատվաստվել է «Սպուտնիկ Լայթով», քանի որ հակառակ դեպքում նա չէր կարող Ռուսաստանից վերադառնալ հայրենի գյուղ: Նատուի Նահապետյանը ոչ ոքի խորհուրդ չի տալիս պատվաստվել, թե ոչ, քանի որ կարծում է, թե սա բժիշկների գործն է: Նա նաեւ գիտի, որ Ծղալթբիլայում ոչ ոք չի պատվաստվելու, նրանից հետո, երբ իմացան, որ պատվաստման արդյունքում կար զոհ, «իսկ մահից վախենում են բոլորը»:

«Ես պատվաստվեցի, քանի որ երիտասարդ եմ, նրանք հասակավոր են, ունեն նաև ուղեկցող հիվանդություններ: Իսկ եթե չդիմանա՞ն, վախենում են և զարմանալի չէ, որ չեն ուզում պատվաստվել»,- նշում է Նատուի Նահապետյանը:

«Եթե պատվաստվեմ, կմահանամ... Ախալցիխեում մի կին պատվաստվեց և մահացավ: Չեմ ուզում հեռանալ կյանքից, 10 տարի առաջ խնդիր եմ ունեցել, ինձ չի կարելի պատվաստվել»,- ասում է 70-ամյա Թագուհի Պետրոսյանը:

Էթնիկ փոքրամասնությունների համայնքներում իշխանությունները կա՛մ տեղեկատվություն չեն տրամադրում Covid19- ի մասին, կա՛մ այն շատ ցածր մակարդակի է, ասում են Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այդ պատճառով, օգոստոսին, 13 լրատվամիջոցներ ու հասարակական կազմակերպություններ, « Ժողովրդավար մեսխերի միության» նախաձեռնությամբ, Վրաստանում ապրող էթնիկ համայնքների համար, համապատասխան գերատեսչություններից պաշտոնապես պահանջել են ավելացնել հայերեն և ադրբեջաներեն լեզուներ, www.booking.moh.gov.ge պատվաստումների գրանցման հատուկ կայքում, ինչը կազմակերպության ղեկավարի խոսքով, մերժվել է առողջապահության նախարարության կողմից: Պատճառը «այս փուլում տեխնիկապես ավելին անել չենք կարողն» էր: Նաև նախարարությունից հայտարարել են, որ կան ընտանեկան բժիշկներ և ցանկության դեպքում նրանք կօգնեն փոքրամասնության համայնքի ներկայացուցիչներին գրանցվել հատուկ կայքում:

Հասարակական կազմակերպության՝ «Ժողովրդավար մեսխերի միության» տնօրեն՝ Գիորգի Անդղուլաձեն համարում է, որ պատճառն անիրատեսական է, քանի որ «բազմազգ կայք-էջի լավ օրինակ է Հանրային հեռարձակողի կայքը, որտեղ էթնիկ փոքրամասնությունները կարող են ստանալ ցանկալի տեղեկատվությունը իրենց համար հասկանալի լեզուներով»:

Քաղաքացիների համար լեզվական խոչընդոտը մեկ խնդիր է, սակայն, ըստ երրորդ հատվածի,մեկ այլ խնդիր է, թե որքան տարբեր է քաղաքային և գյուղական բնակավայրերում բնակվող բնակչության իրազեկվածության մակարդակը, հատկապես փոքրամասնություններով բնակեցված գյուղերում:

«Գյուղում այլ յուրահատկություն կա, քանի որ այնտեղ ապրող մարդիկ ստիպված են հոգ տանել անասունների մասին, զբաղվել անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքներով, ինչը էլ ավելի է դժվարացնում նրանց մեկուսացումը: Քանի որ գյուղական բնակչության մեծամասնությունը չգիտի պետական լեզուն ՝ տեղեկություններ են ստանում անհուսալի աղբյուրներից, դրան գումարվում է նաև այն փաստը, որ Սամցխե-Ջավախքի էթնիկ համայնքը որոշ կապեր ունի Ռուսաստանում ապրող հայրենակիցների հետ: Այդ պատճառով, այնտեղի մարդիկ կարծում են, որ ռուսական պատվաստանյութը ամենալավն է եւ պատվաստման դեպքում պետք է ընդունեն միայն ռուսական արտադրության պատվաստանյութը: Նրանց կարծիքը հաճախ որոշիչ է Վրաստանում ապրող նրանց ընտանիքի անդամների, կամ հարազատների համար»,-ասում է Գիորգի Անդղուլաձեն:

Ավելին, «Ժողովրդավար մեսխերի միության» ղեկավարն ասում է, որ լեզվի խոչընդոտի պատճառով, փոքրամասնություն կազմող համայնքի անդամները տեղեկություն չունեն, որ Կովիդ19 -ի պատվաստումն ու բուժումը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից:

«Այս մարդկանց մի մասը չգիտեն անգամ այն, որ կորոնավիրուսի բուժման գործընթացն ու պատվաստումը անվճար է: Դրա համար էլ պահում են իրենց հիվանդությունն ու չգիտեն նաև, որ պետք է դիմեն ընտանեկան բժշկին: Լինում են դեպքեր, երբ վախենում են բարձրաձայնել, միայն այն պատճառով, որ խուսափեն ավելորդ ծախսերից»:

Օգոստոսին Վրաստանում համավարակից մահացել է 1588 մարդ:

Ծղալթբիլան գտնվում է Ախալցիխեից 15-կմ-ում, ծովի մակարդակից 1 300 մ բարձրության վրա: Աբաթխևը, Նաոխրեբը, Ծինուբանը և Ջուլղան Ծղալթբիլայի հարևան գյուղերն են: 2014 թվականի մարդահամարի տվյալների համաձայն ՝ բնակվում էր 833 մարդ: Բնակիչները Ծղալթբիլայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար խնդրում են կառուցել հիվանդանոց, բայց ոչ ոք չի պատրաստվում պատվաստվել:

Նյութը պատրաստվել է Ինտերնյուսի և Ինտերնյուս Վրաստանի Internews Georgia աջակցությամբ ՝ «Աջակցություն որակյալ լրագրությանը Վրաստանում և իրազեկ հարևանություն» նախագծի շրջանակներում:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 7 °C
img
ახალქალაქი 4 °C
img
ასპინძა 7 °C
img
ადიგენი 16 °C
img
ბორჯომი 8 °C
img
თბილისი 6 °C
img
აბასთუმანი 6 °C
img
ბაკურიანი 3 °C
img
ნინოწმინდა 4 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
7.1636
EUR
EUR
1
2.9287
RUB
RUB
100
2.7146
TRY
TRY
1
0.0802
USD
USD
1
2.8395
კალენდარი
«« იანვარი  »»
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink al hack forum organik hit omegle live+18 film izleMarsbahis girişDeneme Bonusu Veren Sitelervozolbetivobonus veren casino sitesihttps://w88fm.top/zeta libraryimajbet güncel girişbetbababetbabaimajbet güncel girişmarsbahisCasibom TWİTTERJojobet TWİTTERkalebetayvalık zeytinyağımatbettipobet girişpijama takımıpijamatipobet girişdeneme bonusu veren sitelerlink vao w88 moi nhatEkrem Abideneme bonusu veren sitelerMostbethttps://www.vozoldiyari.com/casinolevantsabahlıkotobetotobetdeneme bonusu veren sitelerultrabetultrabet twitterToy Poodleistanbul escortpaykwikvirabetdeneme bonusu veren sitelertümbet giriş30 tl bonus veren sitelerlilibetlilibetbest online casino indiaindia online bettingMikiカジノMikiカジノ 入金不要ボーナスceltabetbycasino güncel girişオンラインカジノzbahisrulet siteleripoker sitelerimariobet giriş1xbet Yeni Girişcasinolevantvozol puffxeno executornew bitcoin casinosbitcoin sports bettingSilineceklernew online casinos canadaonline casino ontarioonline casino canadabitcoin casinostipobettipobetMariobetnew online casinobest betting sitesonline sports bettingno deposit bonusxslotbankobetjackbetzbahisbetpubliconwincasibomcasinolevantlayarkaca21bankobet0000bycasinoacehgroundsnaptikacehgroundpornoquotexsohbet hattıcasibom güncelcratosslottaraftarium24selçuksportsmavibetsuperbetinmavibetcasibom girişdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelerimajbet girişbagonbetgarAlev casinoRoku bet güncel girişOnwinMeritkingMeritkingyoutube to mp3deneme bonusu veren sitelerhipbet girişasyabahishitbetmarsbahis girişcasibomParibahisistanbul escorttaraftarium24akcebet girişcasinomegacasinomega girişakcebetceltabetdeneme bonusu veren sitelermatbetcasino siteleristreameastimajbet1472meritking1615 com450marsbahiscasibom731cratosroyalbet767kmar sitelerimeritking1615cratosroyalbet767casibom731 com450marsbahis comimajbet1472 comnakitbahiscasibom güncel girişgrandpashabetcasinolevantmarsbahis girişcasibomfixbetultrabetultrabetultrabetcasibom girişeduiptvkağıthane escortdeneme bonusu veren siteleronwin yeni girişanime defenders scriptmatadorbetekrem abicenabetcasibommeritkingdinamobetbetcupolabahisbetosfertubidysnaptiktubidyacehgroundyoutube downloadermp3 juicebycasinoligobetdeniz taşımacılığıMarsbahis GirişMarsbahis Girişmatbetextrabet girişextrabetcasinomegasultanbetbetivo girişxslotAnkara Escortjackbetcasinolevantekrem abibetofficecasibom güncel girişsekabet 1269otobetcasibompin uppinupmarsbahis7slotsmavibetsahabet1xbetslot siteleriBetkanyonsweet bonanzaistanbul escortdeneme bonusuoleybet girişotobetcasibominagaming1winaviatornorabahis girişmatadorbet2024 deneme bonusu veren sitelerjojobetBetgarantiBetgaranticasino sitelerijackbetjustin tvjojobet güncel girişjojobet girişjojobetjojobet güncel girişjojobet girişjojobettipobet girişcasibom girişligobetcasibomGrandpashabetDeneme Bonusu 2025Grandpashabetaresbetselçuksportsbahis forumubahis forumucasibommadridbetbetnanovozolsekabetholiganbetmarsbahis girişdeneme bonusu veren sitelerpin uppinupcasibom giriştruvabet girişdeneme bonusunfs bonusdeneme bonusu veren siteler 2025matadorbet twitterMobil Ödeme Bozdurma otobetekrem abi sitelercenabetsvensk casinobetpuanmarsbahismarsbahisbetpuanroketbetromabetnya casinon sverigebasaribetcasibomdizipalxslotselçuksportshacklinkHiltonbet Giriş casibomGüvenilir Medyumlarcasibom girişcasibomjustintvizlecasibomcasibomjojobet girişEsenyurt escortVan escortMalatya escortcasibom girişcasibomCasibomultrabetetorobetcasibomcasibombetkurcasibomcasibomvbet girişotobetaresbetcasibom güncelcasibomBets10 TWİTTERMobilbahis TWİTTERSahabet TWİTTEROnwin TWİTTERMeritbet TWİTTERHoliganbet TWİTTERMatbet TWİTTEROtobet TWİTTERBetebet TWİTTERGalabet TWİTTERİdeal Fxbetexpersultanbetparibahisbets10 twitterbets10 twitterlunabetpiabetbetsmovegoldenbahisbetnanojojobetlimanbetbetzula girişyouwinvirabetmarsbahisSahabetpadişahbetimajbetdumanbetbetturkeyextrabetcasibomextrabetextrabet girişnakitbahisdumanbetbetebetdinamobetvaycasinoultrabetmadridbetimajbetmatbetsekabetsahabetonwinmarsbahisrestbetonwinsahabetsekabetmatbetimajbetjojobetcasibom 731trendbettipobetbetkanyonmeritbetimajbetmadridbetmatbetonwinsekabetkulisbetjojobetsahabetmatadorbetkingroyalmatadorbetmarsbahisotobetmatbet twitteronwin twitterjojobetjojobetjojobetmatbet twittermavibet twittermeritking twittercasibomjojobet girişcasibommobilbahis twittersekabet twittertipobet twittervbetgiftcardmall/mygiftCasibomkralbetcasibom twittergrandpashabet twitterjojobet twittertipobet twittermatadorbet twitterholiganbetistanbul escortpendik escortesenyurt escortgiftcardmall/mygiftbahisseninzbahisjojobet twittermarsbahis twitterpusulabet twitterholiganbetbets10 twitterrestbetsahabet twitterkingroyalartemisbeterotik film izleSahabetcasibom girişBizbet Girişbetturkeypusulabetizmir escortxslotbetasus girişstarzbetcasibom girişmarsbahismarsbahis girişgiftcardmall/mygiftjojobetjojobetjojobetjojobetcasibomcasibomcasibombetmoonhiltonbetdumanbetvbetbetcuppolobetbahigoelexbetngsbahisgassal izlebilgisistemi.com.trzirveekip.com.trkalebettempobetasyabahisperabetbetinjojobetonwinsahabetklasbahismatadorbettarafbetcasibom1xbetbets10mobilbahispuntobahisbetsatbetkomcoinbarjojobetbetboosavoybettingprensbetextrabetromabetUltrabetultrabetpinco girişmeritking