Նոյեմբերի 10-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացվում է MIX Fight 44 խաղը մենամարտերի միջազգային մրցաշարը։
Նաիր Մելիքյանը, ով հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո մրցակցին նոկաուտի ենթարկեց, ուստի հաղթանակը գրանցվեց Նաիր Մելիքյանի օգտին:
Ջավախքցի սպորտսմենը ներկայացնում էր Հայաստանը, իսկ նրա մրցակիցը՝ Իրանը: Նաիր Մելիքյանի մարզիչը Աշոտ Պետրոսյանն է։
«Մենք բոլորս վստահ էինք մեր մարզիկի ուժերի վրա, ուստի սպասում էինք նման հաղթանակի: Սա միայն Հայաստանի հաղթանակը չէ, սա նաև մեր, ամբողջ Ջավախքի հաղթանակն է»,- մրցաշարի ավարտից մի քանի րոպե անց 9-րդ ալիքի մոտ ասում է Ախալքալաքի մարզիչ՝ Ադամ Այվազյանը:
Բացի Մելիքյանի փայլուն հաղթանակից, կկայանա 10 պրոֆեսիոնալ մենամամարտ՝ MMA և K1 մրցաձևերում։ Մրցաշարն ուղիղ եթերում հեռարձակվում է աշխարհի 75 երկրում, ունի տպավորիչ լուսաձայնային շոու։
![](/images/temp/2019/11/10/a12a97d775c90f4cc3bd2fe1631f3e08.jpg)
2019 թվականի փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ կայացած խառը մենամարտերի MIX Fight մրցաշարում Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը 20 վայրկյանում առավելության հասավ մրցակցի նկատմամբ և բացարձակ հաղթանակ գրանցեց:
2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:
2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:
Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։