Նոյեմբերի 13-17-ը Թբիլիսիում կայացավ երեիտասարդների և մեծահասակների բռնցքամարտի 2019թ Վրաստանի առաջնությունը, որտեղ Ջավախքի բռնցքամարտիկները կրկին հաղթանակ գրանցեցին:
Թբիլիսիում կայացած բռնցքամարտի առաջնությանը մասնակցում էին Ջավախքը ներկայացնող՝ Ախալքալաքի մարզադպրոցի 7 սաները:
Բռնցքամարտի Ջավախքի հավաքականի գլխավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանի ղեկավարությամբ հանդես եկած հայազգի կաշվե ձեռնոցի վարպետներն ընդհանուր առմամբ 5 պարգև նվաճեցին՝ 2-ական ոսկե, ու արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Մեծահասակների 2019թ Վրաստանի առաջնությունում մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանի գլխավորությանբ 57կգ քաշային կարգում հաղթեց ու երկու տարի անընդմեջ չեմպիոն հռչակվեց Արտյուշ Գոմցյանը: Արամ Խրիկյանը 56 կգ քաշային կարգում, մարզիչ՝ Գագիկ Էլիզբարյանի գլխավորությամբ նույնպես գրավել է առաջին տեղը:
«Մեր բոլոր սաներն էլ կարողացան մեր պատիվը բարձր պահել ու հաջողությունների հասնելու համար արեցին ամեն ինչ , դրա վկայությունը փոքրիկ քաղաքից մեծ չեմպիոնների համբավն է»,- 9-րդ ալիքի մոտ ասում է Ատոմ Էլիզբարյանը:
Հարկ է նշել, որ Ատոմ Էլիզբարյանի սանն այս հաղթանակի շնորհիվ ընդգրկվեց Վրաստանի ազգային հավաքականի կազմում և իրավունք ստացավ մասնակցելու 2020թ մարտի13-23-ը Լոնդոնում և մայիսի 13-24-ը Փարիզում կազմակերպվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Գագիկ Էլիզբարյանի սան՝ Արամ Խրիկյանը երիտասարդների առաջնությունում 56 կգ քաշային կարգում Վրաստանի չեմպիոնի տիտղոսին և ոսկե մեդալի արժանացավ: Այս հաջողության շնորհիվ նա երիտասարդների 2020թ աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում Վրաստանը ներկայացնելու իրավունք ստացավ:
Արտյոմ Յորդանյանը 91+ կգ քաշային կարգում, մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանի և Ստեփան Շիրինյանը 52 կգ քաշային կարգում, մարզիչ՝ Վենետիկ Ղազարյանի գլխավորությամբ գրավել են երկրորդ տեղերը: Իսկ 57կգ քաշային կարգում, Գագիկ Պոզոյանը գրավեց երրորդ տեղը: