1)
Որտե՞ղ են հնագույն ցիկլոպային կառույցները
- Գյուղ Սարոն գտնվում է Ասպինձայից 17 կմ հեռավորությամբ , ծովի մակարդակից 1480 մ բարձրության վրա: Գյուղը հայտնի է մ.թ.ա. 5-3-րդ դարերի հնագույն ցիկլոպային կառույցներով:
2) Ինչո՞վ է հարուստ Ջավախքը – Սամցխե-Ջավախքը Վրաստանում լճերով ամենա հարուստ տարածքն է: Տարածաշրջանում կարող եք հանդիպել ամենախորը և ամենամեծ լճերին:
3) Ո՞ր գյուղն է կառուցված թերակղզու վրա – Թերակղզու վրա կառուցված է Տաբածղուրի գյուղը: Սա մի գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 60 կմ հարավ: Գտնվում է Տաբածղուր լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա:
4) Որտե՞ղ էր գործում տուբերկուլոզային հիվանդանոց – Աբասթումանում գործում էր տուբերկուլոզային հիվանդանոց: «Զեկար»-ի տուբերկուլոզի հիվանդանոցում հիվանդներին բուժում էին 12 տարիների ընթացքում: Աբասթուման լեռնակլիմայական կուրորտային քաղաքատիպ ավան Վրաստանիհարավում, Սամցխե-Ջավախեթի երկրամասի Ադիգենի մունիցիպալիտետում։ Ախալցխա երկաթուղային կայարանից 28կմ հյուսիս-արևմուտք և Թբիլիսիից 287 կմ արևմուտք։
5) Ռոմանովների պալատը- տուրիստային վայր - Առանձնատունը կառուցվել է 1892-1895 թվականներին Լիկանիում՝ Կուր գետի ափին՝ Բորժոմ քաղաքի մոտ: Նախագծի հեղինակը Լեոնտի Բենուան է: Պալատի լուսավորման համար 1898 թվականին Լիկանիում կառուցվել է Ռուսական կայսրության առաջին հիդրոէլեկտրակայանը:
6) Որտե՞ղ կարելի է ստուգել համաստիճան աղբյուրը – Աղբյուրը գտնվում է Վարձիայում:
7) Քանի՞ անգամ է վերանորոգվել Ռաբաթի բերդը – Սկզբում բերդը վերականգնվել է 11-րդ դարում, Ռաբաթ բերդի վերականգնումը սկսվել է 2011 թ. մայիսին։ Նախագծի շրջանակներում բերդի տարածքում վերակառուցվել են Ահմեդիե մզկիթը, մզկիթի մինարեթ, դպրոցը, Ջակելի ամրոցը, բաղնիքները, միջնաբերդը, բերդի պատերը և ուղղափառ եկեղեցին։ Վերականգնվել է նաև թունելը, որը տանում է դեպի Փոցխովի գետը։ Նախագծի շրջանակներում վերակառուցվել են նաև բերդի երկու փողոցները, կառուցապատվել է սալահատակը, վերակառուցվել են շինությունների ճակատային հատվածները և տանիքները:
8) Ովքե՞ր էին Բակուրիանի առաջին բնակիչները – Բակուրիանի առաջին բնակիչները եղել են ուկրաինացիները: 1816 թվականին այնտեղ բնակվեց շուրջ 460 ընտանիք:
9) Ու՞ր են գնում զբոսաշրջիկները քահանաների արյունոտ քարերը տեսնելու – զբոսաշրջիկները քահանաների արյունոտ քարերը տեսնելու համար գնում են Կանաչ վանք:
10) Առասպելի համաձայն Թամար Թագուհին վարցերն ուղղում էր նայելով «Ծունդի» լճին:
Հարցաշարը տեսեք Որքա՞ն լավ եք ճանաչում Սամցխե-Ջավախքի տուրիստային վայրերը