«Խոսքի ազատությունը սահմանափակում է» - Արարատ Թթթյանը «ռուսական օրենքի» վերաբերյալ
12 տարի է, ինչ «NOR»-ը գործում է ինտերնետային տարածքում, իսկ լիցենզավորված համայնքային ռադիոյի կարգավիճակով՝ արդեն տասը տարի է։ Կազմակերպությունը հեռարձակվում է Նինոծմինդայում և տեղական լսարանին ու ընթերցողներին տրամադրում տարածաշրջանի համար կարևոր տեղեկատվություն։
Ինչպես մյուս անկախ մեդիամիջոցները, «NOR»-ը նույնպես ֆինանսավորվում է արտասահմանյան գրանտներով և այս կերպ փորձում է Վրաստանի բնակչությանն ապահովել հուսալի տեղեկատվությամբ և օբյեկտիվորեն ներկայացնել նրանց կարիքները։
Վրաստասնի խորհրդարանի կողմից ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքից» հետո, մյուս կազմակերպությունների նման, ռադիոկայանը նույնպես կանգնած է մարտահրավերի առաջ։ Ռադիոն հնարավոր է մի օր դադարեցնի հեռարձակումը, քանի որ նրա ղեկավարը չի պատրաստվում գրանցվել որպես «գործակալ», և, հետևաբար, օրենքի պատճառով, չի կարողանա ֆինանսավորում ստանալ։ Այս փուլում Արարատ Թթթյանը դեռ չգիտի, թե ինչպես կշարունակեն աշխատանքը։
«Այս պահին ունենք մի քանի ծրագիր։ Դրանցից մեկը «IREX»-ի ծրագիրն է, որը մենք իրականացնում ենք, և «ռուսական օրենքի» մասին, որն արդեն ուժի մեջ է մտել, ներկայացնում ենք ճշգրիտ տեղեկատվություն բնակչությանը։ Մինչ այժմ շարունակում ենք աշխատել, գրանցվելու մտադրություն չունենք, ապագայում կտեսնենք, թե ինչպես սա կանդրադառնա մեզ վրա և ինչպես կշարունակենք աշխատանքը»,- ասում է ԱրաԹ Թթյանը։
Բացի այս, ռադիո «NOR»-ի թիմի առջև ծառացած է նաև ապատեղեկատվության դեմ պայքարի մարտահրավերը։ Թիմի ջանքերի, որոնք նպատակ ունեին բնակչությանը ներկայացնել «ռուսական օրենքի» մասին ճշգրիտ տեղեկատվություն, լիովին արդյունավետ չէին։ Ռադիոյի տնօրենի կարծիքով, հասարակության մի մասը դեռևս կարծում է, որ օրենքը ընդունվել է «թափանցիկության» համար։ Արարատ Թթթյանը նաև կենտրոնանում է ապատեղեկատվության խնդրի վրա և նշում, որ Նինոծմինդայում ազատ մեդիակազմակերպությունները պետք է աշխատեն և տեղացիներին ներկայացնեն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն։
«Սա օրենք է, որը սահմանափակում է խոսքի ազատությունը։ Հասարակության մեջ կարծիքները տարբեր են, սակայն ամենակարևորն այն է, որ մարդիկ հարցեր են տալիս։ Ինչո՞ւ եք ասում, որ սա ռուսական օրենք է։ Մենք բերում ենք օրինակներ, որ Ռուսաստանում գործում է նման օրենք, և նրանից հետո, ինչ պատահեց լրատվամիջոցների հետ Ռուսաստանում, բոլորին պարզ է։ Այսպես ենք բացատրում, բայց ապատեղեկատվությունը դեռևս ուժեղ է, իսկ մարդիկ ավելի շատ դրան են հավատում»,- ասում է Արարատ Թթթյանը։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների դիմադրությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց օրենքը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի նպատակն է ապահովել օտար երկրներից ստացված ֆինանսավորումների թափանցիկությունը։
Օրենքը ուժի մեջ մտավ օգոստոսի 1-ից, ըստ որի, այն մեդիա և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժերի շահերի կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում կձեռնարկվեն տուգանքներ։ Նման օրենք 2012 թվականից գործում է Ռուսաստանում։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օկուպանտ երկրում շատ կազմակերպություններ փակվեցին։ Ռուսաստանում այլևս գոյություն չունեն անկախ մեդիա և քաղաքացիական հասարակություն։
Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանում ընթացող գործընթացները Արևմուտքում սուր արձագանք առաջացրեցին։ Քննադատական հայտարարությունների հետ մեկտեղ, Վրաստանի Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը դադարեցվեց, կիրառվեցին տարբեր սանկցիաներ և ֆինանսական սահմանափակումներ, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ամերիկայի կողմից։ Վրաստանում նախագահը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանում հայց ներկայացրեցին՝ պահանջելով օրենքի կասեցում, որը դատարանը կքննարկի մոտ մեկ ամսվա ընթացքում։