Հունվարի 5-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ
Հունվարի 5-ի երեկոյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ։
Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Akhaltskha.net