Առողջապահություն
Որքան պատվաստանյութ կստանա Վրաստանը և ում կհերիքի
Վրաստանում մի քանի անգամ հայտարարված պատվաստումները հետաձգվել են նաև այս անգամ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը հայտնում է, որ երկիրը կորոնավիրուսի պատվաստանյութ կստանա մինչև մարտի վերջ:
Այնուամենայնիվ, սա բավարար չէ Վրաստանում հաջող պատվաստումների անցկացման համար: Ըստ Ամիրան Գամղրելիձեի, բացի «Կովաքս» պլատֆորմից, աշխատանքներ են տարվում նաև «Աստրազենեկա» պատվաստանյութի գնման ուղղությամբ:
Եթե Վրաստանը ստանա Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից հայտարարված բոլոր պատվաստանյութերը, ապա պատվաստումը հաջողված համարելու համար երկրին անհրաժեշտ կլինի ավելի քան 2 միլիոն լրացուցիչ դոզա:Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :