Բակուրիանի տեղամասում գրանցվածից 77 մարդ ավել է եկել. ISFED
«Արդար ընտրություններ» կազմակերպությունը հայտարարում է, որ ԿԸՀ-ից ստացված տեղեկատվությունը 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների օրը ընտրատեղամասերում մանիպուլյացիաների մասին է վկայում։ Կազմակերպության ղեկավար Նինո Դոլիձեն մամուլին ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն՝ որոշ տեղամասերում ավելի շատ մարդ է քվեարկել, քան գրանցված ընտրողների ցուցակում է եղել։
Նա օրինակ բերեց Բորջոմիի շրջանի Բակուրիանիում բացված ընտրատեղամասն, որտեղ գրանցված էր 514 ընտրող, սակայն քվեարկել է 599 մարդ։ Նույնիսկ բոլոր գրանցված ընտրողների և հատուկ ցուցակում ընդգրկված անձանց (8) մասնակցության դեպքում ակտիվությունը 15%-ով (77 մարդով) ավել է ստացվում։
ISFED-ի տվյալներով՝ նմանատիպ արդյունքներ են գրանցվել նաև Քվարելիում, Ծղալտուբոյի շրջանի Դերչի գյուղում, Ադիգենիի շրջանի Դերցելի գյուղում, Սամտրեդիայի և Նինոծմինդայի ընտրատեղամասերում։
«23 ընտրատեղամասում գրանցված ընտրողների քանակը գերազանցել է միասնական ցուցակում գրանցված ընտրողների թվին։ Նրանց թվում՝ առնվազն 6 ընտրատեղամասում ընտրողների ցուցանիշը 100%-ից բարձր է, նույնիսկ այն դեպքում, եթե ենթադրենք, որ բոլոր հատուկ ցուցակներում գրանցված ընտրողները նույնպես մասնակցել են», - ասաց Նինո Դոլիձեն։