Կրթություն
Ծնողները «մանկապարտեզում», երեխաները մանկապարտեզից դուրս
Համաճարակի դարաշրջանում շատ տարօրինակ իրադարձություններ են տեղի ունեցել, և դրանցից հատկապես անհավանականը, սա մեծահասակների վերադարձն է մանկապարտեզ: Մայրերը և, հազվադեպ, հայրերը նույնպես նստում էին էկրանների մոտ և սկսում քանդակել, նկարել և ծրագրեր ստեղծել: Հենց այդպես է բնութագրվում համաճարակային մանկապարտեզը, քանի որ հազվադեպ կհանդիպեք երեխայի, ով ինքնուրույն է մասնակցում առնցանց դասընթացին և ուշադիր կատարում է տրված առաջադրանքները: Հենց այս պատճառով ծնողները «վերադարձան» մանկապարտեզ:
Ճիշտ է, մայրիկների կողքին են, բայց հեռավար ուսուցումը երեխաների համար միևնույն է, բարդ է: Նրանք չեն կարող նստել երկար ժամանակ, էկրաններին երևացող նկարները նրանց համար անհասկանալի են, դժվարանում են կենտրոնանալ: Ուղակի, փոքրիկներ են, ովքեր կարիք ունեն բնական հարաբերությունների, զբոսանքի, ուսուցչի և ընկերոջ աչքերին նայելու:
3-ամյա Դեմետրե Գիորգաձեն Ախալցխայի թիվ 1 մանկապարտեզի սանն է, առցանց սովորելը նրա համար շատ դժվար է: Կարոտում է խաղերնի ու ընկերների հետ շփումը:
«Ինձ դուր չի գալիս տանը մնալը, փակված լինելի, որովհետև, որ շատ եմ կարոտում ընկերներիս:
Մանկապարտեզում հատկապես սիրում եմ նկարել գուաշներով, նաև ընկերներիս հետ մեքենաներով խաղալը: Երեք ուսուցիչներիս շատ եմ սիրում, նրանք են՝ Իրման, Լիան և իմ Նաթիա ուսուցչուհին»:
Կորոնավիրուսի համաճարակն իրականում խլել է այն, ինչը Դեմետրեն ամենաշատն է սիրում: Չնայած մայրն իր կողքին է ու օգնում է ամեն հարցում, բայցևայնպես, նա դժգոհ է գործընթացից: Անի Դաթիշվիլին անձամբ էլ մանկապարտեզի ուսուցիչ է: Նա ստիպված չէ առցանց դասեր վարել դեկրետային արձակուրդի պատճառով: Մասնագիտությունն օգնեց նրան, որպեսզի որդու հետ «վերադառնար» մանկապարտեզ:
«Անկեղծ ասած, չեմ դժվարացել: Ես էլ մեծ սիրով միանում էի որդուս հետ դասընթացներին: Հատկապես սկզբնական փուլում, հիմա այլևս չեմ կարող մասնակցել նրա հետ, քանի որ հղի եմ, և հիմնականում անկողնային վիճակում եմ: Չնայած սրան, հնարավորինս փորձում եմ երեխայիս ներառնել բոլոր ակտիվություններում և երբ կարող եմ, տարբեր առաջադրանքներ եմ հանձնարարում»
Աննան ասում է, որ չնայած ուսուցիչների աշխատասիրությանը, իր որդին դժվարանում է հեռակա սովորել: Չի կարող հանգստանալ և չի կարող ընկալել էկրանին տրված խնդիրները: Այնուամենայնիվ, նա հիմնական խնդիրը տեսնում է մեկ այլ հարցում.
«Առցանց մանկապարտեզը երեխաների վրա բացասական ազդեցություն գործեց այն առումով, որ նրանք փակվեցին տներում, շփում չունեն միմյանց հետ: Այլ հարց է, երբ անմիջական կապ ունես մարդու հետ ու առցանց, հեռավար հարաբերությունները անմիջականի համեմատ, ոչինչ են»:
Ի տարբերություն Աննայի, մյուս ծնողների համար դժվար էր «վերադառնալ» մանկապարտեզ: Ոմանք ժամանակ չունեն երեխայի հետ նկարելու և քանդակելու համար, քանի որ աշխատում են, ոմանք էլ համբերություն չունեն: Այնուամենայնիվ, այլ լուծում չկա և ով ինչպես կարող է, այդպես է հաղթահարում այս գործընթացը: Քեթեւան Դեվաձեն իր 3-ամյա որդու հետ մասնակցում է առցանց դասերին: Երեք երեխաների մայրը տնային տնտեսուհի է և ստիպված է մանկապարտեզը համատեղել տնային շատ գործերի հետ: Սակայն նախակրթարանն էր, որ պետք է հեշտացներ նրա կյանքը:
«Որպես ծնող ՝ քիչ եմ ներգրավված առցանց մանկապարտեզի հարցերում, քանի որ երեխան չի մնում համակարգչի մոտ, չի զբաղվում ակտիվություններով, ավելի շատ փորձում եմ օգնել նրան խաղի միջոցով, բայց հազվադեպ է հավատում ինձ, սա նրա համար դժվար է»:
Դեմետրեն մանկապարտեը որպես համակարգչի էկրան ընդունել չի կարող: Նրա համար մանկապարտեզը, սա հեռավար վարժություններ կատարելը չէ
«Ես սիրում եմ հաճախել մանկապարտեզ ու քանդակագործություն անել: Կարոտում եմ իմ ընկերներին և ուսուցիչներին, բայց ինձ դուր չի գալիս, երբ քնելու ժամն է գալիս », - ասում է մեզ Դեմետրեն:
Մանանա Բլիաձեն դեղատան տնօրեն է: Համաճարակի պատճառով, երբ բոլոր հաստատություններն անցան հեռավար ռեժիմի, Մարինան կրկին հաճախում էր աշխատանքի և տուն վերադառնում միայն երեկոյան ժամը 8-ին: Այդ իսկ պատճառով, 5-ամյա երեխայի հետ օնլայն մանկապարտեզին միանալ չէր կարող: Ավելին, երեխային տանը թողնելը նրա համար գլուխկոտրուկ է:
«Տանջում են ծնողին էլ, երեխային էլ: Ամեն օր աշխատում եմ և շատ եմ դժվարանում երեխայիս միայնակ թողնել: Ամբողջ օրը փակված է տանը, ոչ մեկի հետ շփում չունի: Երբեմն տատիկի մոտ, գյուղ եմ ուղարկում, շատ բարդ իրավիճակ է: Բացի սրանից, այնքան է կարոտում մանկապարտեզը, որ առցանց դասընթացների ժամանակ միշտ լացում է, ես էլ չեմ ստիպում մասնակցել: Հնարավորություն և ժամանակ ունենալու դեպքում, փորձում եմ ես աշխատել նրա հետ»,- ասում է Մանանան:
Մանկապարտեզ «վերադառնալու» հետ մեկտեղ, ծնողները հուզված են փոքրիկներին համակարգչի հետ կապելու առումով: Տնային հանձնարարություններ կատարելու փոխարեն երեխաները զբաղված են զանազան անօգուտ խաղերով և տեղեկատվություններով:
Ծնողների խոսքով ՝ առցանց դասընթացները երեխաներին ագրեսիվ ու փակ են դարձրել: Բացի այդ, էլ ավելի են շղթայվել մայրերի հետ և կորցնում են գլխավորը ՝ սոցիալական շփվելու ունակությունը:
«Փակվածության և երեխաների հետ շփումից հեռանալու պատճառով իմ երեխայի մեջ շատ որակական տարբերություններ եմ նկատում: Օրինակ, ես գտնում եմ, որ նա դարձել է ագրեսիվ, խաղալիքները ոչ մեկին չի տալիս, փոխվել են շփման ձևերը: Երեխան այլեւս չի հավատում ինձ, ինչպես նախկինում, համոզված եմ, որ նույն իրավիճակում մանկապարտեզի ուսուցչուհուն կվստահեր էլ ավելի», - ասում է 6-ամյա Էլենեի ծնող Սալոմե Զեդգինիձեն:
Մանկապարտեզի դժվարությունները հաղթահարելու հարցում դժվարանում են ոչ միայն երեխաներն ու ծնողները, այլեւ նրանց ուսուցիները: Ախալցիխեի քաղաքապետարանի N26 մանկապարտեզի դաստիարակները անցնելով հեռավոր ռեժիմի, վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդական խմբի կողմից: Ուսուցիչները կրկնակի վերապատրաստվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին `2021 թվականի նոր կիսամյակի համար: Փետրվարի 1-ից ստեղծվել են դպրոցականների պատրաստության խմբեր:
«Բոլոր մանկապարտեզներում ընթանում է առցանց ուսուցում, օնլայն դասընթացներում ներգրավված են դպրոցականների պատրաստության խմբերը, իսկ մնացած խմբերում հեռավար ուսուցումն ապահովվում է տեսանյութերի միջոցով: Այն աշակերտները, ովքեր ինտերնետ չունեն, ծնողները կարող են կապնվել բջջային հեռախոսի միջոցով», - ասում է Ախալցիխեի քաղաքապետարանի նախակրթարանի տնօրեն՝ Մարինա Մերաբիշվիլին:
Մանկապարտեզի դաստիարակները կարծում են, որ վերապատրաստումը և նրանց պատրաստակամությունը դեռ չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք կապված են հեռավար ուսուցման հետ:
«Երեխաներում չեն զարգանում անհրաժեշտ հմտությունները առցանց աշխատելիս: Նրանք չեն կարող լինել շփվող և ընկերական: Դժվար ժամանակներում չեն կարողանա աջակցել միմյանց, եթե ունենան առցանց հաղորդակցություն», - ասում է Ուդեի N2 մանկապարտեզի մանկավարժ՝ Խաթունա Մղեբրիշվիլին:
Ուսուցիչները ակտիվորեն տրամադրում են երեխաներին և նրանց ծնողներին շաբաթվա հիմնական պլանը և թեման, պատրաստում տեսանյութեր: Ավարտված առաջադրանքի լուսանկարը կամ տեսանյութը կրկին վերբեռնում է ծնողը:
«Խնդիրներ միևնույն է, առաջանում են, անգամ այն փաստը, որ չեմ կարող բոլոր ծնողներից հետադարձ կապ ստանալ: Կամ նրանք են հոգնած, կամ երեխաները չեն ցանկանում ներգրավվել առցանց ուսուցման գործընթացում: Ինչ վերաբերում է դասին, այն տևում է 20 րոպե, և խմբում կա առավելագույնը 5 երեխա: Չնայած ես շաբաթը երկու-երեք անգամ կապնվում եմ երեխաների հետ և ամեն ինչ անում, որ նրանց ներգրավեմ դասավանդման գործընթացում, բայց նոր ռեժիմը դեռ դժվար և խնդրահարույց է», - ասում է մանկավարժը:
Հոգեբանները կարծում են, որ երեխայի դաստիարակության գործընթացից դուրս գտնվելն առանց հետքերի չի ավարտվի: Ապագա առաջին դասարանցիները կդժվարանան կապ հաստատել հասակակիցների հետ դպրոցում և ներգրավվել դասապրոցեսում:
«Մանկապարտեզը երեխային սովորեցնում է շփվել հասակակիցների հետ ու խաղալ, ինչը անհրաժեշտ է նրա զարգացման համար: Ցավոք, երեխաները զրկված են այս ամենից: Այս պատճառով նրանք շատ նյարդայնացած են և չեն կարող ազատվել հույզերից: Մանկապարտեզը նախապատրաստական փուլ է երեխաների համար ՝ սովորելու, թե ինչպես կապվել դպրոցում ընկերների, ուսուցիչների և ծնողների հետ », - բացատրում է հոգեբան՝ Սոֆո Թավաձեն:
Եւ երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս դիմել մասնագետի և զբաղվել երեխայի տարիքին համապատասխան ակտիվություններով:
Նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից, բախվում են հոգեբանական խնդրի՝ կախվածության էլեկտրոնային սարքերից, ծնողը ժամանակի սղություն է զգում: Այնուամենայնիվ, Ախալցխիխեի քաղաքապետարանում շատ երեխաներ կան, որոնք ֆիզիկապես ի վիճակի չեն մասնակցել առցանց դասերի: Համաճարակի ընթացքում World Vision Վրաստանն ուսումնասիրեց մանկապարտեզների երեխաների և ծնողների խնդիրները: Ըստ Սամցխե-Ջավախքի զարգացման կենտրոնի տնօրեն՝ Նինո Լոմիձեի, հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների 27% -ը ինտերնետ չունեն, կամ ընտանիքները չունեն համապատասխան սարքավորումներ: Հարցված ծնողների 14% -ն ասում է, որ երեխաներն ընդհանրապես ընդգրկված չեն հեռավար կրթության ծրագրում:
«Այս տարիքի երեխաների համար, իհարկե, խնդիրը դպրոցական պատրաստվածությունն է, բայց մանկապարտեզների ղեկավարները, մանկավարժները և ասոցիացիաները ցանկանում են դպրոցական տարիքի երեխաների համար նախադպրոցական ծրագիր առաջարկել: Այնուամենայնիվ, շատ գործոնների համադրություն ազդում է կրթության վրա, ներառյալ ընտանեկան կարգավիճակը, ծնողների ավելի քիչ պատրաստակամությունը `իրենց երեխաներին հեռակա ուսուցման մեջ ընդգրկելու համար», - ասում է Նինո Լոմիձեն:
Հեռավար կրթության ոլորտում խնդիրներ է տեսնում նաև World Vision Վրաստանի վաղ կրթության ծրագրի համակարգողը: Ցիրա Բարքաիան կիսում է այն կարծիքը, որ քանի որ փոքրիկները չեն կարողացել ամբողջ տարին հաճախել մանկապարտեզ, նրանք դպրոց գնալու զգացմունքային պատրաստակամություն չեն ունենա:
«Հիմա ամենակարեւորն այն է, որ երեխան ծնողի աջակցությամբ պատրաստվի դպրոցին: Նա պետք է հնարավորություն ունհենա ծանոթանալու իր դպրոցի, դասարանի հեր: Ցանկալի է, որ երեխան, ծնողը և տարական դասարանի ուսուցիչը առցանց ծանոթանան: Ուսուցիչը իմանա, թե ինչ նախասիրություններ ունի երեխան և ինչով է հետաքրքրված իր ապագա աշակերտը»:
Երեխաների հոգեբանական-հուզական ֆոնը ամրապնդելու համար հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս մի շարք գործողություններ իրականացներ: Դրանց թվում է նաև տանը «դպրոց» խաղալը, որպեսզի փոքրիկները կարողանան ընկալել դպրոցի կարևորությունը: Բացի այդ, կարևոր է, որ ծնողները լսեն իրենց երեխաներին և հասկանալի լեզվով պատասխանեն նրանց հարցերին:
Ախալցիխեի քաղաքապետարանում մանկապարտեզների դաստիարակները վերապատրաստվել են World Vision Georgia- ի աջակցությամբ: Ուսուցման ծրագիրը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին և տևել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 28-ը: Մասնակիցները ծանոթացան բոլոր այն ծրագրերին, որոնց միջոցով կկարողանային ծրագրել և իրականացնել ակտիվություններ:
Ախալցիխեի քաղաքապետարանի «Նախադպրոցական հաստատությունը» ներառում է 26 մանկապարտեզ, այստեղից 18-ը տեղակայված են գյուղերում: Մեկ տարվա ընթացքում, բոլորը կարողացան անցնել առցանց ուսուցման:
Ախալցիխեի քաղաքապետարանի նախադպրոցական հաստատությունը հաշվում է առցանց դասընթացներին մասնակցող ծնողների թիվը: Նրանց խոսքով ՝ մանկապարտեզ «վերադարձողների» ակտիվությունը բարձր է: Ծնողները իրենց տնային աշխատանքը լավ են կատարում: Երեխաները մանկապարտեզի իրական բարությունը կզգան մարտի 1-ից: Համակարգող խորհրդի որոշմամբ ՝ մեկ տարի դադարից հետո երեխաները վիրտուալից իրական տարածք են տեղափոխվելու:
გააზიარეთ :