Կրթության նախարարն ունենալու է հինգ տեղակալ
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալների թիվը ավելանում է։
Համապատասխան փոփոխություններն ընդունվել են «Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կանոնադրության հաստատման մասին» օրենքում։
Կառավարության որոշմամբ, այժմ նախարարը կունենա 5 տեղակալ, մինչ այդ տեղակալների թիվը կազմում էր չորս։
Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 5-ից։