«Պապենական հողը ձեռքիցս խլում են»,- Արալում կամուրջի շինարարությունը դադարեցվել է մինչեւ բնակչության համաձայնության ստանալը
Ադիգենի գյուղ Արալում կամուրջի վերանորոգման աշխատանքները մի քանի ամիս է, ինչ դադարեցրել են:
Նոր ճանապարհը մտնում է բնակչության հողատարածք: Մինչ այժմ ավտոՃանապարհային բաժինը եւ սեփականատերերը համաձայնության չեն եկել:
«Իրականում ունեմ միայն 400ք. մ հողատարածք: Խնամում էի հողը և պտղատու այգի ունեի: Տալիս են նվազագույն գումար, որպեսզի հանձնեմ նրանց իմ հողամասը: 1 քառակուսի մետրի համար տալիս են 3,30 թեթրի: Ասում են, դեռ այդքան մասը տուր, հետո մնացածի համար կվճարենք: Բայց եթե ասֆալտապատեն, իմ հողատարածքի սահմանը չի երևա: Աշնանից ի վեր այս խոսակցությունները շարունակվում են: Ամբողջ տարածքի համար առաջարկում են 1 983 լարի»,- ասում է սեփականատերերից մեկը:
Շինարարական ընկերությունում ասում են, որ բնակչության հետ բանակցությունները ավարտվել են, եւ որ մոտ օրերին շինարարությունը կվերսկսվի:
«Կամուրջը կառուցված է, ճանապարհահատվածն է մնացել: Տարածքում մանրախիճ պետք է լցնենք և վրայով անցկացնենք ճանապարհը: Հիմա տարածքներն ենք գնում, ինչպես հայտնի է, բոլորի հետ համաձայնության եկել ենք: Բնակչության հետ գնումների հարցը կլուծվի և աշխատանքները կշարունակենք: Ծրագրի ավարտի ժամկետը մինչև ապրիլի վերջերն են, այս ժամկետում կտեղավորվենք»,- ասում է Ճոլա Վաշակիձեն:
Ավտոճանապարհային բաժնում ասում են, որ հողի արժեքը կազմել է անկախ ընկերությունը: Այս փուլում բնակչության հետ բանակցությունները շարունակվում են: Եթե համաձայնության չգան, պետությունը կդիմի ստիպողական մեթոդների:
«Նախքան բռնագրավի սկսելը, բանակցությունների բոլոր հնարները պետք է բացառվեն: Նման դեպքում հողամասի արժեքը որոշում է դատավորը: Այդ ժամանակ, հաճախ ավելի ցածր գնով են վաճառում հողատարածքները»,- ասում են Վրաստանի ճանապարհների վարչությունում:
Նախարարությունում նշում են, որ քաղաքացին կարող է անցկացնել անկախ փորձաքննություն, որի արդյունքը եւ սեփականատիրոջ բողոքը կքննարկի ճանապարհային վարչությունը: