Գյուղ Թոկում հիմա վրաց լեզվի դասընթաց է:
Մայրը, ով միաժամանակ երկու երեխաների հիմնական առարկաների ուսուցչուհին է, ստիպված է 4-ամյա Սոփոյի հետ դասընթացներ վարել և տնայիններ ստուգել: Երեք երեխաների մայրը ցավում է, որ երեխաները ոչ ընկերներ ունեն, ոչ էլ խմբային աշխատանքներ կարող են անցկացնել:
«Բարդ է, որովհետև ուրիշ երեխա չկա և չգիտեն ինչ է ընկերների հետ խաղալը, ինչ է խմբային աշխատանքը: Դժվար է նաև այն, որ թե դպրոցում, թե տանը միայն ես եմ: Բարդ է, միաժամանակ լինել և մայր և ուսուցիչ»,- ասում է Լամարա Փանջակիձեն:
Լամարա Փանջակիձեն գյուղ վերադարձել է 2016 թվականին: Այն ժամանակ, երբ Թոկում հնարավոր էր դպրոց բացել: Երկու գյուղերի մեկ դպրոց հաճախում են երկու աշակերտ և երկու ուսուցիչ: Հինգերորդ դասարանի աշակերտ Դուրմիշխանի և երրորդ դասարանի աշակերտ Գիորգիին անգլերենից բացի բոլոր առարկաները մայրն է դասավանդում: Իսկ շաբաթը երկու անգամ, Ասպինձայից գնում է անգլերենի ուսուցչուհին:
![](/images/temp/2019/06/08/81f9c5ff8283e3b45e7bef1a8fb41036.jpg)
Ախալցիխե-Ախալքալաքի կենտրոնական ճանապարհից ոտքով 4 կմ է հարկավոր անցնել, որպեսզի հասնես գյուղ, որտեղ ապրում է միայն 13 ընտանիք: Գյուղ Թոկը Ասպինձայից 28կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1710մ բարձրության վրա է գտնվում:Թոկը Վարգավից հեռու է 3 կմ-ով: Վարգավում մնացած 10 ընանիքում երեխաներ չկան: Թոկի դպրոցը ծառայում է դատարկվելու եզրին գտնվող երկու գյուղերի – Թոկին և Վարգավին:
«Կարծում էի ուրիշներն էլ կցանկանային նմանվել ինձ, կգային գյուղ, կհաճախեին դպրոց, բայց գնացողը հետ կգա՞.. գյուղում ճանապարհ չկար, հիմա նորոգել են: Բայց ոչ ոք չի ուզում, բոլորը իրենց անկյունն ունեն, ո՞վ կգա այս կողմ: Երբ Դուրմիշխանը ավաարտի 6-րդ դասարանը, մենք էլ կգնանք գյուղից և ոչ ոք չի մնա: 7-րդ դասարանից առարկաները դժվարանում են, եթե բոլոր ուսուցիչները գան և դասընթացներն անցկացնեն, մենք չենք գնա: Բայց չեմ կարծում, մենք էլ ստիպված կլինենք գնալ և լքել Թոկը: Կթողնենք գյուղը և դպրոցը կրկին կփակվի»,- ասում է երեխաների մայրը:
![](/images/temp/2019/06/08/90f1275724788805673d005256ffcba2.jpg)
Գյուղի դպրոցում սովորում են միայն մինչև 6-րդ դասարան: Միակ երեխաներով ընտանիքը գյուղում կմնա ևս մեկ տարի, իսկ թե ինչ որոշում կնդունեն հետո – Դավլաշերիձեները դեռ չգիտեն:
Ավագ որդին՝ Դուրմիշխանը ավարտում է 6-րդ դասարանը, որի պատճառով կամ պետք է լքի դպրոցը, կամ նրա համար բոլոր առարկաներից ուսուցիչ պետք է հաճախի դպրոց:
Գյուղում մեծ խնդիր է համարվում նաև ջուրը, չկա խանութ, բժշկական վայր, գրադարան, ճանապարհ, լույս: Խնդիրների ցանկը կարծես ավարտ չունի, չնայած սրան, Թոկում ասում են, որ այս փոքր խնդիրների լուծմամբ հնարավոր է գյուղը կրկին վերականգնել: Թոկի և Վարգավի պատգամավորը Ասպինձայի Սակրեբուլոում ասում է, որ աշխատավոր ամրդը, եթե պետությունը փոքր ուշադրություն դարձնի, անասնապահությամբ անգամ կարող է ապրել և գոյատևել:
«Առաջին հերթին ենթակառուցվածքային աշխատանքներ պետք է անցկացվեն, հարկավոր է վերականգնել ճանապարհները, գազ չունենք, գյուղ Վարգավում էլ նույն խնդիրն է: Գոնե ճանապարհները կարգավորվեն: Հնարավոր է պահպանենք այն բնակչությունը, որը դեռևս մնացել է գյուղում: Սա դպրոց չէ, երիտասարդություն չկա, մեր հասակակիցներից ոչ ոք չի մնացել: 2019-2020 թվականներին խոստանում են, որ գազ կունենանք, քանի որ վառելանյութը նույնպես անլուծելի խնդիր է, անտառների պակասի պատճառով»,- ասում է համայնքի պատգամավորը Ասպինձայի Սակրեբուլոյում՝ Զվիադ Զառիձեն:
![](/images/temp/2019/06/08/1d7a3d7940ad592566dda03ae0acc92e.jpg)
Թոկում և Վարգավում բնակվող ծերերը անհանգստանում են չամուսնացած երիտասարդների պատճառով և ասում են, որ առկա խնդիրների պատճառով գյուղը աստիճանաբար դատարկվում է: