Հասարակություն
Իմերեթցիներով բնակեցված մեսխական գյուղ
Գյուղ՝ ոչ այնքան շատ բնակիչներով, դարեր առաջ բնակեցված իմերեթցիներով, բազում խնդիրներով, աճող միգրացիայով և ամենօրյա իրադարձություններով: Մուգարեթը քաղաք Ախալցիխեից 12 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 940մ բարձրությամբ է գտնվում:
Գյուղ մտնելուն պես, օտար աչքի առջև եգիպտացորենի արտերի, չորացած հասկերի և փակված տների տեսարան է բացվում: Լքված և վատթար տներ գյուղում կհանդիպեք գրեթե ամեն քայլափոխին:

Ըստ մարդահամարի տվյալների, 2014 թվականին Մուգարեթի բնակչությունը կազմում էր 331 մարդ: Տեղացիներն ասում են, որ վերջին տարիներին գյուղը օր օրի դատարկվում է: Տեղացիները փախչում են ծանր սոցիալական պայմաններից:

Գյուղում խմելու ջուր չկա: Հասակավորները անգամ չեն հիշում, թե ծորակից ջուր վերջին անգամ երբ է հոսել: Գյուղի ծայրից ջուր բերելը երեխաների ամենօրյա պարտականությունն է:

Թաթիա և Լիզի Ծիքարաշվիլիները քույրեր են: Նրանք մայրիկին օգնում են ջուր բերելու հարցում:

Գյուղում չկա դպրոց և մանկապարտեզ: Միջին կրթություն ստանալու համար աշակերտները ամեն օր գնում են հարևան գյուղի դպրոց, անցնելով 2 կմ հեռավորություն: Մուգարեթում հիմա լսվում է երեխաների ճիչը: Դեռահասները արձակուրդներին վերադառնում են գյուղ, տատիկ-պապիկներին տեսակցության:

Համայնքում հետևում են հողագործությանն ու անասնապահությանը: Ախալցիխեի այլ գյուղերում անհնար է տեսնել այսքան ձի և ավանակ, որքան Մուգարեթում կա:

Մուգարեթում ամառը այն ժամանակաշրջանն է, երբ բոլորը շատ գործ ունեն: Կանայք ձմռանն են նախապատրաստվում, պաշար հավաքում: Չորացած խոտը հավաքելը մի մարդու գործ չէ, ուստի այս հարցում հաճախ միմյանց հարևաններն են օգնում:

Մուգարեթին այլ կերպ անվանում են նաև էլեկտրագծերի գյուղ: Չնայած տեղացիների բողոքին, բարձր էլեկտրագծերը զբաղեցրել է գյուղի մի մասը և տեղացիների հողատարածքները:

გააზიარეთ :