Հասարակություն
Համաճարակ՝ քաղցկեղի դեմ պայքարող կանանց նոր մարտահրավերը
«Շատ դժվար է, երբ բախվում ես փաստի հետ: Կարծում եք, որ կյանքն ավարտվել է, և աշխարհը դադարել է գոյություն ունենալ ձեզ համար, բայց դա իրականում այդպես չէ, դուք պետք է պայքարեք և ամեն ինչ լավ կավարտվի »,- սա քաղցկեղով հիվանդ Թեա Զեինկլիշվիլիի խորհուրդն է այն կանանց, ովքեր այժմ ստիպված են համակերպվել քաղցկեղային հիվանդության հետ և պայքարել կյանքի համար: 45-ամյա կինն այս փուլը անցել է երկու տարի առաջ:
Երկրորդ աստիճանի չարորակ քաղցկեղ - Այս ախտորոշումը գլխիվայր շուռ տվեց երաժշտության ուսուցչուհու կյանքը: 2020 թվականի սկզբին, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսային համաճարակի առաջին ալիքի դեմ, Թեան հաղթահարեց կրծքի քաղցկեղը: Քիմիաթերապիայի, վիրաբուժության, ճառագայթային թերապիայի ընթացքը նրա վաղ անցյալի երկար և դժվարին ճանապարհն է `դեպի վերջնական հաղթանակ:
Վիրահատությունը կատարվել է 2020 թվականի մարտի 7 –ին: Հետվիրահատական շրջանում նա մեկուսացված էր, ընտանիքի անդամների հետ: Կորոնավիրուսը հատկապես վտանգավոր էր նրա, ինչպես նաև բոլոր ուռուցքային հիվանդություններ ունեցողների համար:
Թեան ապրում է Ախալցիխեի Կլդե գյուղում: 15 տարի է, Ախալցիխեի #6 մանկապարտեզու երաժշտության ուսուցչուհի է: Համաճարակի պատճառով աշխատանքից ազատված կինը ժամանակը ծախսում էր տնային աշխատանքների, ծաղիկների խնամքի և հողագործության վրա:
Համաճարակի ընթացքում քաղցկեղով հիվանդները ստիպված էին մեկ այլ կարևոր որոշում կայացնել ՝ պատվաստումը: Թեան այս անգամ էլ ընտրեց կյանքը և պատրաստվեց «Pfizer» - ի երկրորդ դեղաչափով:
«Ուղեկցող հիվանդությունները, որոնք մեր խնդիրներում գլխավոր տեղ են զբաղեցնում, պետք է հաղթահարեինք: Եթե վարակվեինք, ելքը կարող էր լինել աղետալի: Միակ ելքի համարեցի պատվաստումը: Խոսեցի բժշկի հետ, ասեց, որ եթե համաձայն էի, լավագույն տարբերակը պատվաստվելն է»:
Պատվաստման անհրաժեշտության մասին խոսվեց նաեւ ակումբում, որը միավորում է նման հիվանդներին: Պարզվեց, որ մի քանի կանայք արդեն պատվաստվել են, իսկ ոմանց համար Թեան խորհրդի աղբյուր հանդիսացավ:
«Ոմանք պատրաստվում էին, ոմանք՝ վախենում, բայց երբ պատմում էինք մեր փորձի մասին, այն մասին, որ պատվաստումից հետո լավ էինք զգում մեզ, նրանց տալիս էինք շարժառիթ, նրանք անգամ գրանցվեցին: Հարցերը շատ են, ոմանք վախենում են, ես էլ էի վախենում: Համարում էի, որ այն իրավիճակում չէի, որ կարողանայի դիմանալ պատվաստանյութին: Բայց երկու պատվաստումներն էլ լավ անցան»:
Ակումբում քննարկվում էր այն ամենը, ինչը կարևոր էր քաղցկեղով հիվանդների համար: «Հաղթող կանանց ակումբը» Թեան և Ախալցիխեում ապրող 13 այլ շահառուներ հայտնաբերել են համաճարակի ժամանակ՝ 2021 թվականի հուլիսի սկզբին: Ակումբի նպատակն է քաղցկեղ ունեցող կանանց ֆիզիկապես և հոգեբանորեն վերականգնումը, ինչպես նաև նրանց վերասոցիալականացմանը:
«Այս ակումբը ինձ համար շարժառիթ է, երբ մարդիկ պատմում են, թե ինչպես են առողջանում, ինչպես են հաղթահարել հիվանդությունը, առաջանում է հավատ: Առաջին հերթին ակումբից սպասում էի հոգևոր աջակցություն և քաջալերանք, քանի որ քաղցկեղը կյանքի դատավճիռ չէ: Եթե պայքարենք, կհաղթենք», - ասել է Թեա Զեինկլիշվիլին:
«Հաղթող տարած կանանց ակումբը» Ախալցիխեի շահառուների համար նախաձեռնել է նախագիծ ՝ «Քաղցկեղով հիվանդների հզորացում Covid 19 համաճարակի պայմաններում» խորագրով: Ծրագիրը ներառում էր հոգեբանի խորհրդատվություն և համաճարակի սթրեսի դեմ պայքար: Չորրորդ ալիքի ընթացքում նրանք շաբաթը երկու օր հավաքվում էին առցանց բուժման համար:
«Խոսում էինք, թե ով ինչպիսի ախտորոշում ուներ, ինչով կարող էինք կիսվել միմյանց հետ: Խոսում էինք նաև ֆինանսավորման մասին: Այս հանդիպումները սովորեգրին ճիշտ կառավարել իրավիճակը, սովորեցինք հավատալ»,- պատմում է Թեան:
Ակումբի անդամների հանդիպում առցանց: Լուսանկարը ՝ հաղթող կանանց ակումբի ֆեյսբուքյան էջից.
Նախագիծն արդեն ավարտված է: Շահառուների հետ աշխատել է արտ-թերապևտ Մարի Քութաթելաձեն: Հոգեբանը հինգ տարի ներգրավված է եղել ուռուցքաբանության վերականգնման ծրագրում: Նա ասում է, որ շահառուների համար հոգեբանական աջակցությունն ու վերականգնումը շատ կարևոր են ինչպես բուժման ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո, վերականգնման ժամանակ: Թերապևտն ու շահառուները համաճարակից հետո տեղափոխվեցին առցանց «սենյակ»:
«Առաջին հերթին կա հիվանդության վախը, անզորության զգացումը: Հոգեբանական վերականգնման ոլորտում աշխատելը օգնում է փոխել ձեր վերաբերմունքը, պատասխանատվություն կրել ձեր սեփական առողջության համար և կարողանալ լինել ուժեղ, հոգ տանել ձեր և ձեր ընտանիքի անդամների մասին: Այս տեսակի աշխատանքը նպաստում է մարդկանց հոգե-սոցիալական վերականգնմանը»,-բացատրում է հոգեթերապևտը:
«Հաղթող կանանց ակումբը» հայտնաբերեց քաղցկեղով հիվանդ՝ Լիկա Գոցիրիձեն, հետվիրահատական շրջանում, երբ ի հայտ եկան բարդություններ և կողմնակի ազդեցությունները:
«Երբ ավշային հանգույցները հանվեցին, լիմֆոստազը զարգացավ, ձեռքս ուռեց: Սկզբում չգիտեի, թե ինչ է դա, իսկ վիրահատությունից հետո անհրաժեշտ էին վարժություններ: Բժիշկն ասեց, որ գոյություն ուներ ակումբ, որտեղ անցկացնում էին վարժություններ: Այսպիսով, հայտնաբերեցի «Հաղթող կանանց ակումբը»: Շատերը թաքցնում են ախտորոշումը, ուզում ենք ցավը միայնակ հաղթահարել, քաղցկեղը դատավճիռ չէ: Մեր կարգախոսն է, լինել այնպիսին, ինչպիսին էին մինչ ախտորոշումը»:
«Հաղթող կանանց ակումբը» հիմնադրվել է 2009 թվականին, Թբիլիսիում: Հետո աստիճանաբար ընդլայնվեց և միավորեց օնկոպացիենտներին, գրեթե ամբողջ երկրում: Հիմնադրումից 12 տարի անց, ակումբն ունի ավելի քան 800 անդամ:
Բացի վիրահատությունից առաջ և հետո ցուցադրվող հոգեբանական աջակցությունից, շահառուներին բաժանվում են պրոթեզներ և զսպիչներ, իսկ վիրահատությունից հետո անհրաժեշտ վարժությունների վիդեո հոլովակներ:
«Ակումբի նպատակն է կրծքի քաղցկեղից բուժվող և վիրահատվող կանանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնումը: Տարբեր դրամաշնորհառուներ մեզ օգնում են դրանում: Այժմ USAID ծրագրի շրջանակներում ընթանում է առցանց խորհրդատվություն հոգեթերապևտի հետ, որի նպատակն է բարձրացնել համաճարակի դեպքում քաղցկեղով հիվանդների դիմադրողականությունը: Ակումբի անդամներն ասում են, որ հաղթել են քաղցկեղին: Մեր ակումբին միացած կանայք չեն վախենում տեսախցիկներից, նրանք բացահայտ պատմում են իրենց պատմությունները, քանի որ կարծում են, որ նրանք խրախուսանք են տալիս այլ կանանց և ասում են. «Մենք փրկվեցինք, դուք նույնպես կփրկվեք»,- բացատրում է Ակումբի հասարակայնության հետ կապերի մենեջեր՝ Լիկա Էնուքիձեն:
Կանայք հերթական անգամ ցույց տվեցին, որ կարող են պայքարել և հաղթել քաղցկեղը: Երբ ապաքինված մարդիկ փորձում էին վերադառնալ իրենց հին կյանքին, նրանց կյանքում հայտնվեց երկրորդ դժվարությունը`համաճարակը: Ասում են, որ կհաղթահարեն նաև այս խոչընդոտը, և որոշ ժամանակ անց կասեն, որ հաղթահարել են կրծքի քաղցկեղն ու կորոնավիրուսը:
Թեա Զեինկլիշվիլին ուզում է վերադառնալ աշխատավայր՝ մանկապարտեզ: Երաժշտության ուսուցչուհին կարոտել է երեխաներին, խանդավառությամբ է հիշում նրանց հետ աշխատանքային ժամերը, առավոտյան վարժությունները, սպորտային մրցումները և տոնական միջոցառումները: Երկու տարի առաջ տիրող դրությանն ու կյանքին նա վերադառնալ չի կարող, եթե չվերադառնա մանկապարտեզ: Այդ իսկ պատճառով, վիրուսի հետ պայքարում ներգրավվեց յուրահատուկ կերպով՝ պատվաստվելով:
გააზიარეთ :