Սամցխե-Ջավախքի առաջին թերթը հրատարակվել է 1919 թվականին
Թերթը տպագրվում էր Մարտիրոսյան եղբայրների կողմից, խմբագրությունը գտնվում էր Վորոնցովի փողոցում
« Փետրվարի 14-ին նշված է Վրաստանի առաջին ընտրությունները, պատրաստությունները երկար ժամանակ է, ինչ սկսվել են: Ինչպես այլ տեղերում, այդպես էլ Մեսխեթ-Ջավախքում ընտրյալների ցուցակը պատրաստ է: Հողագործները և քաղաքի բնակչությունը պատրաստվում են այս օրվան, որպեսզի ընտրություններին հաղթեն նրան, ով ուրիշի դժբախտության վրա կառուցում է իր երջանկությունը...»-տեղեկացնում է առաջին համարը:

Թերթը հրատարակվում էր շաբաթը մեկ անգամ, վրացերեն և թուրքերեն
Մամուլը ծառայում էր «Մահմեդական և Քրիստոնեական Վրաստանի Միությանը»
Սամցխե-Ջավախքի թանգարանում պահված է թերթի 3 համար

Թերթի խմբագրության հանձնաժողովի մասին տեղեկություններ չկան: «Քաղաքացիական և գրական» թերթը Ախալցիխեի տեղական աշխատողների պատգամավորների մարմինն էր: Տարածաշրջանային մամուլում գրվում էր առկա խնդիրների մասին:

Վերջին ժամանակներին, շուկայում հաց գտնելը էլ ավելի դժվար է, մարդիք գրեթե չեփված հացեր են գողանում թոնրից, վախենալով, որ ընդհանրապես հնարավոր է հաց չգտնեն: Որի պատճառ համարում են, քաղաքի պատգամավորների ցուցակից, մասնավոր անձանց համար հացի վաճառքի արգելումը: