Վավերագրական ֆիլմ
Եվրոպայի հնագույն սինագոգի և 400-ամյա գերեզմանատան պահակը
«Վրաստանի խնդիրները պետք է լուծի վրաց ժողովուրդը, ուրիշ ոչ ոք չի կարող լուծել դրանք։ Եթե չմիավորվեց ու շարունակեց այսպես ապրել, հետևանքն աղետալի է»,- այսպես է սկսում իր զրույցը Ախալցիխեի միակ հրեական ընտանիքի ավագը։ Մարդ, ով դեռ երեսուն տարի առաջ ապրում էր 3000 հրեաների կողքին։ Այսօր նա իր գլխավոր նպատակն է համարում եղբայրների թողած երկու սինագոգների ու հրեական գերեզմանատան պահպանումը։

Սիմոն Լևիշվիլին ամեն օր աղոթքներ է կարդում մայրենի լեզվով՝ եբրայերեն։ Ըստ հրեական կարգի՝ ամբողջական աղոթք կատարելու համար անհրաժեշտ է տասը տղամարդ։ 2004 թվականից ի վեր Վրաստանի հնագույն սինագոգում 10 մարդ այլեւս չի կարող հավաքվել։ Քաղաքում մնացել է միայն մեկ ընտանիք։ Այդ իսկ պատճառով Ռաբաթում 1741 թվականին կառուցված սինագոգում հազվադեպ են աղոթքներ կատարվում՝ միայն այն ժամանակ, երբ սինագոգ են այցելում հրեա զբոսաշրջիկներ։

«Հրեական կարգի համաձայն՝ պետք է հավաքվի 10 տղամարդ, որեսզի աղոթենք ժողովրդի համար: Հիմա մենք այլեւս չենք կարող քաղաքում հավաքվել ։ Ամառվա երեք ամիս կա, երբ տուրիստներ են գալիս, աղմկոտ է»,- ասում է Հրեական համայնքի նախագահը։

Բացի սինագոգից, Սիմոն Լևիշվիլին խնամում է մինչև հինգ հազար հրեայի գերեզման։ Սա է պատճառներից մեկը, որ նա չի վերադառնում իր պատմական հայրենիք։ Նա հիշում է, որ Ախալցիխեում մինչև անցյալ դարի 80-ականները երեք հազար ընտանիք է ապրել։ Նրանք Վրաստան են եկել 26 դար առաջ՝ Սամցխե-Ջավախեթիից։ Սակայն առաջին տեղեկությունը քաղաքում նրանց կյանքի մասին տալիս է 400-ամյա հրեական գերեզմանոցը։ Ամենահին գերեզմանատունը թվագրվում է 1756 թվականին։ Ախալցիխեում 20-րդ դարում գործել է երկու սինագոգ: Հնագույն սինագոգը վերականգնվել է յոթ տարի առաջ: Կառուցվել է 1902 թվականին, այն գտնվում է փլուզման եզրին։ Շենքը չունի տանիք, պատուհաններ և հատակ։

«Նախ՝ երկու սինագոգներն էլ առգրավել էին կոմունիստական ռեժիմի պատճառով, հետագայում խորհրդային ռեժիմը հրեաներին աղոթելու համար վերադարձրեց միայն մեկ սինագոգ։ Այս սինագոգն այժմ դադարել է գործել, թեև նախկինում այն օգտագործվում էր ֆիլմերի ցուցադրության համար, իսկ տարիներ առաջ այնտեղ գործում էր գրադարան, մշակույթի տուն, բիլիարդի սրահ և բռնցքամարտի մարզադահլիճ։ Նրան տրվել է անշարժ հուշարձանի կարգավիճակ, սակայն դրա վերականգնումը չի նախատեսվում»,- ասում է Սիմոն Լևիշվիլին։

Հրեական համայնքի նախագահը վթարային սինագոգը վերականգնելու խնդրանքով մի քանի անգամ դիմել է ինքնակառավարմանը, սակայն ապարդյուն։ 2019 թվականին Սիմոն Լևիշվիլին «Իններորդ ալիքից» տեղեկացել է, որ մշակութային ժառանգության և կրոնական կազմակերպությունների խթանման համար բյուջեում կա հոդված, որը պետք է ծախսվի հենց այդպիսի ժառանգությունը փրկելու համար։

«Ինձ մերժեցին՝ ասելով, որ փող չունենք։ Գերեզմանատան պատը քանդվեց, մերժումից հետո նորից միջոցներ փնտրեցի ու վերանորոգեցի։ Սինագոգը փլուզվում է, վթարային վիճակում է, բայց ֆինանսավորման մասին խոսք չկա։ Տանիքը բաց է, անձրև է գալիս։ Ամբողջովին բաց է, չունի պատուհաններ և հատակ։ Եթե այսպես շարունակվի, 1-2 տարի հետո կփլուզվի»։

Հրեական համայնքի նախագահը դժվարանում է քայլել 69 տարեկանում, բայց սինագոգի ճակատագիրը նրան անհանգստացնում է շատ ավելի, քան առողջությունը: Փակ սահմանների պատճառով սրբավայրը մնաց առանց զբոսաշրջիկների նվիրատվությունների: Համաճարակից առաջ այս եկամուտը բաժանված էր երեք մասերի՝ հավաքարարի, հրեական գերեզմանատան պահակի և կոմունալ ծախսերի համար: Սիմոն Լեւիշվիլին ստիպված էր հայրենի գյուղ ուղարկել տարիներ առաջ ապաստանած մորն ու երեխային, ովքեր օգնում էին սրբավայրը մաքրելու և խնամելու հարցում:

Սամցխե-Ջավախեթիում հիշում են 90-ական թվականները, երբ սինագոգից գողացել էին մի քանի դարավոր պատմություն ունեցող ձեռագիրը, որը չկարողացան վերադարձնել: Որպեսզի համաճարակային պայմաններում դատարկ սրբավայրը հնարավոր անցագործության օբյեկտ չդառնար, Սիմոն Լևիշվիլին օգնության խնդրանքով դիմել է քաղաքապետարանին ՝ գումար հատկացնել թաքնված տեսախցիկներ ձեռք բերելու և տեղադրելու համար: Երկու ամիս սպասելուց հետո նա տեղի իշխանություններից մերժում է ստացել:

Ախալցիխեի հնագույն սինագոգին հսկողության տեսախցիկները բարեգործներն անվճար հանձնեցին այն բանից հետո, երբ «9-րդ ալիքը» պատրաստեց նյութ, սրբավայրում առկա անհրաժեշտությունների մասին:

Սիմոն Լևիշվիլին ցավում է, որ Վրաստանը չի կարող ճիշտ օգտագործել սեփական հնարավորություններն ու ռեսուրսները։ Նա հաճախ է բերում Իսրայելի օրինակը և ասում, որ.
«Կախեթիի տարածքի չափ երկրում ապրում է գրեթե 8 միլիոն մարդ։ Երկիրը գյուղատնտեսական ապրանքներ չի ներմուծում, թեև խմելու և ոռոգման ջուրը անապատային տարածքում այնքան հասանելի չէ, որքան Վրաստանում։ Իսրայելը կարող է իր արտադրանքով աջակցել իր բնակչությանը, իսկ Վրաստանը՝ նման հարստության տեր երկիր, կախված է ներմուծումից»։

Հենց այս պատճառով նա երկիրը փրկելու ճանապարհը տեսնում է կիրթ ու խելացի սերնդի մեջ։ Ասում է, որ «տղային հոր ունեցվածքը պետք չէ, եթե խելացի է, ինքն ավելին կստեղծի, իսկ եթե խելացի չլինի, մի ժամից ամեն ինչ կոչնչացնի»։ Նա հույս ունի, որ իր 21-ամյա որդին՝ Բենիամինը կշարունակի հոր գործը և հոգ կտանի սինագոգի և հրեական գերեզմանոցի մասին այնպես, ինչպես ինքն է հոգ տանում:

Բենիամինը Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ուսանող է։ Երբ հայրը չի կարողանում, նա դիմավորում է զբոսաշրջիկներին սինագոգում և հոգ է տանում սրբավայրի մասին:

«Հորս որդի լինելն ինձ համար մեծ պատիվ է, քանի որ չնայած մեծ դժվարություններին, նա դեռ կարողանում է սինագոգի կարգավիճակը պահպանել։ Կգնա՞մ հորս ճանապարհով։ Երևի այո։ Ցավոք սրտի, միայն մեկ ընտանիք ենք մնացել, և ես պետք է շարունակեմ նրա ճանապարհը, քանի որ գիտեմ, որ այն շատ թանկ է հորս համար։ Իսրայելում ընտանիքի անդամներ ունեմ, այն իմ հայրենիքն է, բայց ես այստեղ եմ մեծացել և նաև շատ եմ սիրում Վրաստանը։ Դրա համար էլ ոչ մի տեղ գնալ չեմ պատրաստվում»
,-ասում է Բենիամինը:

Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.