Ախալքալաքում տեղական կարտոֆիլի սերտիֆիկացված սերմեր են ստացել
17:29 / 23.12.2022
Սամցխե-Ջավախեթիում ֆերմերների համար տարիներ շարունակ անփոփոխ են եղել տարածաշրջանի հիմնական բերք հանդիսացող կարտոֆիլի մշակության կանոնները։ Սակայն նրանց թվում կան այնպիսիք, ովքեր չեն վախենում փորձարկումներից և կարտոֆիլի աճեցման ավանդական եղանակները փոխարինում են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Մախարե Մացուկատովն իր գործընկերների հետ Ախալքալաքում սկսել է կարտոֆիլի տեղական սորտերի աճեցումը։ Մախարեն առաջին ֆերմերն է, ով պաշտոնապես արտոնագրել է «Ախալքալաքի կարտոֆիլ» ապրանքանիշը։
Ախալքալաքն ունի երեք տեղական, հավաստագրված կարտոֆիլի սորտեր։ Կարմիր մեսխականը, շողշողացողը և Ջավախքը: Սորտերը բուծվել են ինվիտրո լաբորատորիայում՝ Պերուից ներկրված սերմերից, և տարածաշրջանի կլիմայական պայմաններին մեկ տարի հարմարվելուց հետո ստացվել է տեղական կարտոֆիլ։ Հարմարեցված է շրջակա միջավայրին, որակյալ է և առատ։ Բացի այդ, Վրաստանի ասոցիացման համաձայնագիրը պարտավորեցնում է սերմացուի սերտիֆիկացումը։
«Եթե մեկ հեկտարից ստանում եք 30-35 տոննա ուտելի կարտոֆիլ, սա շատ լավ բերք է համարվում։ Կարտոֆիլի սերմացուի դեպքում 17-20 տոննան շատ լավ արդյունք է։ Որովհետև նիտրատներ չես օգտագործում, չես ուզում մեծանա, քիչ է ստացվում, բայց որակյալ է»,- ասում է «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի վարչության նախագահը։
Մախարե Մացուկատովը և տեղի ֆերմերները մի քանի տարի առաջ սկսել են սերմացուի սերտիֆիկացումը: Ասոցիացիայի խորհրդի նախագահն ասում է, որ այս գործընթացը միջազգային շուկայում վաճառքի հնարավորություն է ստեղծում։ Բացի այդ, Սամցխե-Ջավախեթիում կան կարտոֆիլի սերմացուի արտադրության համար իդեալական պայմաններ, և ժամանակն է, որ տարածաշրջանը զարգանա այս ուղղությամբ։ Ֆերմերի խոսքով, Վրաստանի համար ամենևին էլ անհավանական ծրագիր չէ, Եվրոպայից էլիտար սերմացու կարտոֆիլ ներմուծելը և արտադրելը։
«Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիան, որը միավորում է 110 ֆերմերների, այս տարի երաշտի պատճառով բանջարեղենի վատ բերք է ստացել։ Դրա մի մասը վաճառվել է աշնանը, մնացած կարտոֆիլը տեսակավորվել է, դրվել սառնարանում ու կամաց-կամաց վաճառվում է։ Դժվար չէ որակյալ, սերտիֆիկացված սերմանյութ վաճառելը։ Բարձրորակ սերմացուի կիլոգրամի գինը միջինը 2 լարի է։
«Ողջ Վրաստանում գիտեն, որ մենք որակյալ սերմնանյութ ենք արտադրում, և նրանց ներդրումները միշտ արդյունք են տալիս։ Աշնանը մենք վաղահաս սերմացու վաճառեցինք, այն գնեցին տեղացիներն ու մառնեուլցիները: Հիմա ինձ մնացել է միջին և ուշ սեզոնի սերմացու, որը կվաճառվի գարնանը և կգնեն բոլնիս-դմանիսցիները»։
Տեղական, հավաստագրված սորտերի մշակումը միակ մարտահրավերը չէ, որին բախվել է ասոցիացիան: Ոչ բնակլիմայական պայմանները, ոչ էլ գյուղատնտեսության խնդիրները չեն խանգարել Մախարե Մացուկատովին յուրացրել է մշակաբույսերի մշակման ժամանակակից չափանիշներ և տարեցտարի կարտոֆիլը դարձրեց ոչ թե իր ապրուստի, այլ բիզնեսի մի մասը։
«2014 թվականին պատահաբար հանդիպեցի «Սակպատենտ»-ի ներկայացուցչին, ով ասաց, որ պետք է գրանցեն աշխարհագրական ծագման ապրանքները։ Հարցրի՝ կարո՞ղ ենք արտոնագրել Ախալքալաքի կարտոֆիլը»:
Մախարե Մացուկատովը սկսել է աշխատել ապրանքանիշի ստեղծման և արտոնագրման վրա։ Սկզբում անհրաժեշտ էր իր շուրջ հավաքել նմանատիպ հետաքրքրություններ ունեցող ֆերմերներին։ Այսպես 2014 թվականին հիմնադրվեց «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիան։
«Փնտրեցինք տարբեր երկրների կարտոֆիլի բնութագրերը, թարգմանել ենք վրացերեն և հարմարեցրել մեր պայմաններին։ Երկու տարվա ընթացքում եվրոպական չափանիշները հարմարեցվեցին տեղական բնութագրերին: Ինչպիսին պետք է լինի կարտոֆիլը աշխարհագրորեն, ֆիզիկապես, քիմիապես»։
Խորհրդի նախագահը սկսեց դրամաշնորհներ փնտրել և 2015 թվականին կառուցեցին ժամանակակից չափանիշներին համապատասխան սառնարանային տնտեսություն։ 2016 թվականին աշխարհագրական նշումների պետական ռեգիստրում ավելացվել է նոր ապրանքանիշ՝ «Ախալքալաքի կարտոֆիլ»։ Սա նշանակում է, որ Վրաստանում և Եվրոպայում կարտոֆիլն այս անվան տակ չի կարող վաճառվել, և ասոցիացիան և նրա ֆերմերները դրա բացառիկ իրավունքն ունեն։ Մախարեն սկսել է կարտոֆիլը փաթեթավորել երեք և հինգ կիլոգրամանոց ցանցերում և վաճառել մայրաքաղաքի սուպերմարկետներում, թեև այս փուլում «Ախալքալաքի կարտոֆիլ» պիտակով բանջարեղեն չեք գտնի։ Ըստ նրա՝ այս կերպ տեսակավորվող կարտոֆիլի պահանջարկը նվազել է, քաղաքացիները նախընտրում են ապրանքը գնել շուկայից։
«Երբ ասոցացման համաձայնագիրը ստորագրվեց, կառավարությունն ընդունեց բազմաթիվ օրենքներ։ Ցավոք, որոշ հարցեր դեռ մշակված չեն: Դրանում նշվում է, որ կարտոֆիլը պետք է համապատասխանի կոնկրետ չափանիշներին: Երբ օրենքն ու չափորոշիչները գործում են, ապա մեր ապրանքանիշն ավելի լավ է աշխատում։ Իրավական առումով մենք մեծ քայլ ենք արել, բայց իրականում այս բրենդը, ցավոք, չի գործում։ Մեզ հրավիրում են ցուցահանդեսների»։
Վրաստանում արտադրվող կարտոֆիլի բերքի մոտ 70%-ը գալիս է Սամցխե-Ջավախեթիից։ Չնայած դրան, ֆերմերները դեռ օգտագործում են բերքի պահպանման ավանդական եղանակը։ Մախարե Մացուկատովը նրանցից էր, ով USAID-ի աջակցությամբ սառնարանային տնտեսություն է կառուցել: Տեղացի ֆերմերները սկզբում թերահավատորեն էին վերաբերվում կարտոֆիլի աճեցման և պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներին, սակայն պահեստի կառուցումից հետո տեսան, որ կարտոֆիլի կորուստն ավելի քիչ է, իսկ բերքն ավելի լավ է պահպանվում։
«Այժմ ներդրվում են ժամանակակից պահեստային տնտեսություններ։ Սա երկրորդն է, որը կազմակերպվել է ժամանակակից չափանիշներով։ Չնայած շատ փոքր է, բայց կարող ենք 200 տոննա բերք տեղավորել։ Մեր ֆերմերներն ավանդաբար պահում են փոսերում, հիմա տեսել են, որ ավելի լավ է մթերքը պահել ժամանակակից եղանակով, քանի որ փոսերում կորուստն ավելի շատ է։ Դուք չեք կարող վերահսկել խոնավությունը և ջերմաստիճանը: Սառնարանային տնտեսությունում դրամաշնորհով սարք ենք գնել, որն ունի երեք գործառույթ՝ ջերմաստիճանի, ածխաթթու գազի և խոնավության վերահսկում, որպեսզի չչորանա չփոքրանա և առողջ ապրանքը հասնի շուկա»:
Մախարե Մացուկատովը հրաժարվեց մեկ այլ ավանդական մեթոդից և կարտոֆիլի տեսակավորումը վստահեց ժամանակակից տեխնոլոգիաներին։
«Այս մեքենան կարտոֆիլը բաժանում է երեք մասի և մաքրում կարտոֆիլը հողից։ Երբ ձեռքով ես մաքրում, միևնույն է մանր մասերը մնում են։ Տեխնիկայի դեպքում սա անհնար է։ Երբ այն հանում եք վաճառքի, կարող եք տարբեր գներ սահմանել։ Մեկ կին՝ հավաքողը, կարող է մեկ օրում մաքրել 800 կգ։ Իսկ այս մեքենան կարող է 9 տոննա պատրաստել։ Դուք ժամանակ եք շահում, և ավելի որակով է մաքրվում։ Ուստի անհրաժեշտ է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Շատերը գալիս են այն եզրակացության, որ ավելի լավ է վեց հազար եվրո վճարել ու սարք գնել, քան ամեն տարի 7-8 հազար լարի վճարել մաքրողին, որն այս կամ այն կերպ միևնույն է վատ է մաքրում»։
Սառնարանային տնտեսությունը, կլիմայի կառավարման, տեսակավորման և փաթեթավորման սարքավորումները ձեռք են բերվել դրամաշնորհներով: Մախարե Մացուկատովն ասում է, որ պետությունն այս փուլում գյուղացիներին ոչինչ չի առաջարկում:
«Առատություն ստեղծող անձինք քիչ են, բոլորն ուզում են մենեջեր լինել։ կոշկակարը պետք է անի իր գործը, հացթուխը՝ իրը, իսկ կարտոֆիլը՝ կարտոֆիլագործը պետք է արտադրի։ Ես միշտ ասում եմ ԵՄ-ին և USAID -ին` ուժեղացրեք ինստիտուտները տեղում, որպեսզի երբ ծրագիրը ավարտվի, այս կազմակերպությունները ուժեղ լինեն և շարունակեն իրենց աշխատանքը տեղում: Եթե մենք ուզում ենք տարածաշրջանային զարգացում, ապա կենտրոնացում պետք է տեղի ունենա բոլոր ոլորտներում, ոչ միայն ինքնակառավարման հարցում։ Պետք է փոխել մտածելակերպը, կոմունիստական մոտեցումը դեռ եռում է՝ վերևից մեկը պետք է թելադրի՝ կարտոֆիլ աճեցնել, թե ոչ։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ առաջնորդական մոտեցումը լինի ներքեւից վերեւ։ Մենք պետք է ասենք ենք, ուզում ենք սա անել և թող օգնեն մեզ, քանի որ գիտենք, թե ինչ է կատարվում տեղում»։
Սամցխե-Ջավախեթին, որտեղ ֆերմերները կարող են ավելի շատ հնարավորություն ստեղծել և արտադրել տեղական ամենաբարձր որակի կարտոֆիլի սերմացու, դեռևս կանգնած է ենթակառուցվածքային խնդիրների առաջ: Մախարե Մացուկատովն ասում է, որ մինչ օրս մարզում լուծված չէ հողերի բարելավման և սեփականաշնորհման խնդիրը։ Գյուղատնտեսությունը չդարձավ կառավարության առաջնահերթությունը, ուստի այն դեռ փորձում է զարգանալ սեփական ուժերով ու դոնորների օգնությամբ։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.