Նորություններ
Ախալցիխեի քաղաքապետարանը հրդեհից վնասվածների համար 300 լարիի տներ է վարձել
ԱԽալցիխեում, Ռուսթավելի փողոցի #99-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասված կորպուսում ապրող 11 ընտանիքների համար, Ախալցիխեի քաղաքապետարանը տներ է վարձակալել: Նրանց բնակատեղին ապահովելու համար, ինքնավարությունը տեղական բյուջետից ամեն ամիս հատկացրել է 3 356 լարի:
«Մինչև քրեական հետաքննությունը չավարտվի և կորպուսի իրավիճակի հետ կապված համապատասխան արդյունք չստանանք, ընտանիքները կապրեն վարձով տներում»,- ասում են քաղաքապետարանից:
Հինգ հարկանի կորպուսի նկուղում պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: Միջադեպը հավանաբար, հավաքված բնական գազի պատճառով էր: Արդյունքում վնասվեց կորպուսի նկուղն ու առաջին հարկում տեղակայված ռեստորանը:
Տուժվածների թվում երկուսն էին, ովքեր պայթյունի ժամանակ նկուղում էին գտնվում: Փրկարարները նրանց դուրս են բերել փլատակներից:
გააზიარეთ :