Ախալքալաքում փորձել են կողոպտել մանկապարտեզը
Ախալքալաքի N3 մանկապարտեզը փորձել են կողոպտել: Դեռևս պարզ չէ, գողացել են թե ոչ որևէ իր: Հատատությունում ասում են, որ աշխատակիցներից մեկը նկատել է մանկապարտեզ մուտք գործող օտար անձին և տեղեկացրել է տնօրինությանը:
«Աշխատակիցը անծանոթին նկատել է լույսը ձեռքին: Զանգահարեց ինձ, գնացինք մանկապարտեզ և ոստիկանությանը տեղեկացրեցինք: Մինչև ոստիկանները ներկայացան դեպքի վայր, նա արդեն դիմել էր փախուստի: Գողին տեղում չտեսանք: Ընթանում է հետաքննություն և որոնվում են այն անձինք, ովքեր փորձել են կողոպտել: Դեռ չգիտենք, տարել են թե ոչ որևէ բան: Մանրամասները պարզում ենք հիմա: Հուսանք, որ գողին շուտով կձերբակալեն»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարում է երրորդ մանկապարտեզի տնօրեն՝ Անահիտ Ասատուրյանը:
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ-ի 177-րդ հոդվածով, ինչը վերաբերվում է գողությանը: