«Երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է»-, Գամղրելիձե
Ավելի քան երկու շաբաթվա ընթացքում մենք օրական ունենում ենք ավելի քան 600 դեպք, ինչը չէր պատահել փետրվարի սկզբից: Վերարտադրության ինդեքսը, որը մեկից ավելին է գրեթե 20 օրվա ընթացքում, աճում է: Նոր դեպքերի կամ դրականության մակարդակը այսօր գրեթե երեք տոկոս է: Այս բոլոր թվերը վկայում են այն մասին, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է, – Վրաստանի Առաջին ալիքին ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
«Չնայած վատթարացումը ցատկային բնույթ չի կրում, այն հետզհետե վատթարանում է, բայց եթե մենք խիստ չպահպանենք կանոնակարգերը և կիրառումը չհասցվի առավելագույնի, ապա մեծ ռիսկ կա, որ այն կսկսի տարածվել, մենք արդեն ունենք կլաստերային տարածում և կարող է լայնամասշտաբ համաճարակ մտնենք, ինչպես եղավ նոյեմբեր-դեկտեմբերին», – ասաց Գամղրելիձեն:
Ըստ նրա, երկրում պատվաստում կատարելու ցանկություն ունեցողների թիվը բավականին ցածր է:
«Պատվաստվել է 19 694 մարդ, երեկ պատվաստվել է 1 497 մարդ: Աստիճանաբար դիմորդների թիվը փոքր-ինչ ավելանում է, ապրիլի 30-ի դրությամբ գրանցվել է 17 հազար մարդ, բայց դա շատ քիչ է: Ապրիլ-մայիս ամիսներին օրական առնվազն երեք-չորս հազար պատվաստում է պետք, մինչդեռ վերջին երկու շաբաթվա ընթացքում օրական միջինը 1100-ի սահմաններում է: Ցավոք, ակտիվությունը ցածր է, և բնակչությունը դեռ հաճախակի հորդորների կարիք ունի, որ պատվաստումներից բացի այս համաճարակը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Եթե մենք այս տարեվերջին պատվաստենք չափահաս բնակչության 60 տոկոսին, ապա երկրում համաճարակը կավարտվի», – ասաց Գամղրելիձեն: