Նորություններ
Սամցխե-Ջավախքում կրկին տեղացել է ուժեղ կարկուտ
Սամցխե-Ջավախքում տեղացել է կարկուտ: Գյուղ Նիջգորին երեք օրում կրկնակի կարկտահարվել է: Ուժեղ քամին ու կարկուտը ոչնչացրել են օգոստոսի 22-ի աղետից որոշ չափով պահպանված բերքը:
Հորդառատ անձրևը և կարկուտը, որին հետևել է քամին, շարունակվել են 15 րոպե: Գյուղում օգնություն են խնդրում:
«Դեռ Մայիսի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ամեն ինչ ցրտահարվեց: Այդ օրվանից պահպանված բերքը կիրակի օրը ոչնչացավ, կրկին եղանակի պատճառով, ուժեղ աղետ տեղաց: Հողում մնացած կարտոֆիլն է մեր այս տարվա միակ եկամուտը»,- ասում են գյուղում:
Երկու օր առաջ Սամցխե-Ջավախքում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով, Նիջգորի գյուղի մոտ, կենտրոնական ճանապարհին թափվել էին քարեր ու ժայռաբեկորներ, կոտրվել են ծառերի ճյուղեր: Աղետի հետևանքով ճանապարհահատվածով երթևեկությունը սահմանափակվել էր:
გააზიარეთ :